Tuesday, 14 05 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

«Ելք»-ի ելքը

Ավարտված ընտրական գործընթացի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այն չտվեց ապագա իշխանության առնվազն անվանական հասցեականության հարցի պատասխանը: Ընտրությունների արդյունքներն ամբողջացրեցին համակարգը, ձևավորեցին միջավայր և տարածություն, որտեղ կայանալու է նոր իշխանությունը կամ հնի մոդիֆիկացիան` տնտեսաքաղաքական խմբավորումների բավականին բարդ հարաբերությունների, հակադրությունների ու հնարավոր կոմպրոմիսների ֆոնին: Գրեթե նույնը վերաբերում է ընդդիմադիր դաշտին, որն ընտրությունների արդյունքներով վերադասավորումների փուլում է:

Ընտրությունների արդյունքներն արձանագրել են, առարկայացրել են հին ընդդիմության տարբեր թևերի, նաև` «Ծռության», գաղափարական, ինստիտուցիոնալ պարտությունը, ֆիասկոն ու ձևակերպել են նոր ընդդիմության` «Ելք»-ի հայտը: Կրկնում եմ` խոսքն առայժմ հայտի մասին է, որովհետև նոր ընդդիմություն կոչվածը ծնվում է ոչ միայն ու ոչ այնքան քվեարկության արդյունքներից, լիդերների հրապարակային հավակնություններից, այլ այն պոտենցիալից, որը հնարավոր է դարձնում իրական այլընտրանքի կայացումը` ստրուկտուրալ էֆեկտիվության, արժեքային կողմնորոշման ռացիոնալության շնորհիվ: Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը խորհրդանշեց «Ելք»-ի նոր որակի ընդդիմության հայտի և պրակտիկ գործունեության կոնտրաստը: Առաջին նիստի այն հատվածի բոյկոտը, որում ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը, բացահայտում է «Ելք»-ի հակասականությունը: Եթե սկզբունքայնությունից դրդված բոյկոտվում է անգամ Սարգսյանի ներկայությունը, ապա նույն սկզբունքայնությունը հուշում էր առհասարակ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվեցին Սերժ Սարգսյանի «խաղի կանոններով» կամ չվերցնել մանդատներն` այդպիսով լեգիտիմացնելով ընտրությունների արդյունքները: Կամ ո՞րն էր բոյկոտի տրամաբանությունը, եթե ընդամենը մեկ ժամ հետո «Ելք»-ի թեկնածուն մասնակցում է ԱԺ նախագահի կանխատեսելի ընտրություններին` դրանց հաղորդելով մրցակցային իմիտացիա, թե՞ հույս ունեին, որ «բոյկոտված» Սարգսյանն իրենց քայլը համարելու է համագործակցության ժեստ:

Սակայն գանք բուն ասելիքին, մանավանդ` «Ելք»-ի վրա չափազանց մեծ պատասխանատվություն է ընկած, որովհետև դաշինքի գործունեության արդյունավետությունից է կախված ոչ միայն ընդդիմադիր սեգմենտի, այլ առհասարակ` քաղաքականության հեռանկարը, որի ոչնչացման ուղղությամբ հետևողականորեն աշխատում են իշխանությունները: Գուցե ասածս պարադոքսալ, արտաքուստ նույնիսկ հակաքաղաքագիտական հնչի, բայց «Ելք»-ի ելքն այն է, որ դաշինքում հրաժարվեն մեկ կուսակցություն դառնալու ծրագրից` ձգտելով ներքին այնպիսի կառուցվածքի ստեղծմանը, որը կխրախուսի երեք կուսակցությունների համադաշնությունը, միևնույն ժամանակ` նրանց ավտոնոմ, ինքնուրույն կարգավիճակը, քաղաքական, արժեքային «Ես»-ի պահպանումը:

Թվում է` խորհրդարանական կառավարման համակարգը, «Ելք»-ի թիմային հաջողությունը պետք է հանգեցնեն մեկ կուսակցության ստեղծման, սակայն դա կոպիտ տակտիկական սխալ կլինի, որը կբերի դաշինքի այլընտրանքային գաղափարի, ընդդիմության ինստիտուցիոնալիզացիայի ձևախեղման: Մեկ կուսակցության գաղափարը վերացնելու է, առանձին վերցրած, «Հանրապետության», «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» համն ու հոտը, ստեղծելու է անդեմ մի ամբողջություն, որը հարմարվելու է հիմնականում լյումպենացված հասարակության քաղաքական ճաշակին` «ազատության օազիսի» նշանակություն ունեցող էլեկտորատը կապիտալացնելու, ընդլայնելու, նրան արժեքային «բնավորություն» հաղորդելու փոխարեն: Մեկ կուսակցության մոդելը հասարակության բողոքական էլեկտորատին միավորելու է կարճաժամկետ կտրվածքով, իռացիոնալ հենքով` շուտով վերացնելով արժեքային տարբերությունները իշխանության հետ, որովհետև, ի վերջո, Սերժ Սարգսյանի թիմը նույնպես խաղադրույք է կատարում լյումպենի վրա: Ընդ որում, ինչպես ցույց տվեցին նաև վերջին զույգ ընտրությունների արդյունքները, ավելի արդյունավետ` ռեսուրսային առավելության շնորհիվ:

Հայաստանում իրական ընդդիմության հիմնական հատկանիշը արտաքին քաղաքական այլընտրանքային դիրքորոշում ունենալն է: Նախ այն պատճառով, որ Հայաստանը «մետությունից» հրաժարվելու քաղաքական և տնտեսական պոտենցիալ, ռեսուրս չունի: Եվ հետո` եվրասիականությունը ոչ միայն արտաքին քաղաքականություն է, այլ մի ամբողջ համակարգ, որը թելադրում է մտածողություն, արժեքային կողմնորոշում, գլոբալ իմաստով` քաղաքական և հասարակական հարաբերությունների այն խոտանը, որ այսօր ունենք: Ասել կուզի, որ չհակադրվելով եվրասիականությանը` չես կարող իրական ընդդիմություն դառնալ, երկրի զարգացման հայտ ներկայացնել, նույնիսկ անկեղծ լինել իշխանափոխության կարգախոսներում, որովհետև այսօրվա համակարգի ֆունդամենտալ հիմքը հենց եվրասիականությունն է:

Ընդդիմության առաջատարի դերում «Ելք»-ի ամրագրմանը խանգարում է հենց հստակ պատկերացումների բացակայությունը արտաքին քաղաքական հարցերում: «Մետության» մերժումն ավելի վտանգավոր է, քան եվրասիականության ընդունումը, որովհետև, եթե վերջին պարագայում հանրության արևմտամետ խմբերին ինքնակազմակերպվելու հնարավորություն ես տալիս, ապա «մետության» մերժումով կայունացնում, ինստիտուցիոնալիզացնում ես այսօրվա խիստ վտանգավոր ստատուս-քվոն: Նիկոլ Փաշինյանն է «Ելք»-ի լիդերը. դա անվիճելի է, ոչ ոք` դաշինքում կամ դրանից դուրս, այդ հանգամանքը կասկածի տակ չի դնում: Մյուս կողմից` այդ հանգամանքը կաշկանդում է, որպեսզի «Ելք»-ի մյուս երկու կուսակցություններն արտահայտեն իրենց հստակ արտաքին քաղաքական դիրքորոշումը, որը, բարեբախտաբար, կա ու էապես տարբերվում է իշխանության տեսակետներից, եվրասիականությունից:

Երբ հստակ արևմտամետ Արամ Սարգսյանը կամ Էդմոն Մարուքյանը խոսում են «մետության» բացառման մասին, դա արհեստական և շինծու է հնչում՝ նաև «Ելք»-ին զրկելով արտաքին, արժեքային այլընտրանքի կարևոր բաղադրիչից: Անհրաժեշտ է գտնել լուծում, որը համադրելի կդարձնի Նիկոլ Փաշինյանի լիդերության, Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի հստակ դիրքորոշումների հանգամանքները: Դա հաստատ «մեկ կուսակցության» կոնցեպտը չէ, որովհետև ինչքան «Ելք»-ում բարձր լինի ինտեգրման մակարդակը, այնքան լղոզված են լինելու դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում, ըստ այդմ` կասկածի տակ է առնվելու ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը:

Անհրաժեշտ է գնալ կուսակցությունների համադաշնության ստեղծման ճանապարհով, որը մի կողմից կխթանի ներքին առողջ ֆրակցիոնիզմը, մյուս կողմից թույլ կտա, որպեսզի կուսակցությունները պահպանեն իրենց «Ես»-ը, նաև «մետություն» ունենալու իրավունքը: Հավատացեք` այս ճանապարհն ավելի ճկուն կդարձնի «Ելք»-ին` հնարավորություն ընձեռելով դաշինքի ընդերքում կերտել ապագա Հայաստանի քաղաքական մանրակերտն` իր բազմազանությամբ և մրցակցային պոտենցիալով: Այս ֆոնին իշխանության համակարգի ողբերգականությունն ու անհեռանկարայնությունն ավելի տեսանելի կդառնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում