Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վարչապետի «գմփոցները» չեն արձագանքում

2001-2002 թվականներին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում էր 1.3 մլրդ դոլար: Այդ պարտքի սպասարկմանը տարեկան հատկացվում էր 21-23 մլն դոլար: Դա այդպես էր, որովհետև Հայաստանին տրվում էին հիմնականում արտոնյալ վարկեր: Մինչև 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը ՀՀ Կենտրոնական բանկն էլ ուներ 300 մլն դոլարի պարտք, որի սպասարկման համար նույնպես ծախսվում էր մոտավորապես այդքան գումար: 2010թ.-ից սկսած Հայաստանի արտաքին պետական պարտքը շեշտակիորեն աճեց, հասնելով 2.74 մլրդ դոլարի ու մինչ օրս այն սահուն ու կայուն աճ է արձանագրում: 2011թ.-ի 2.95 մլրդ դոլարից 2015թ.-ին հասել է 5.07 մլրդ դոլարի, որից արտաքին պարտքը կազմում էր 4.31 մլրդ դոլար: 2016թ. տարեվերջի տվյալներով՝ ՀՀ-ի պետական պարտքը 5. 93 մլրդ դոլար էր, որից արտաքին պարտքը` գրեթե 4.8 մլրդ դոլար:

2017թ. ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքի գումարը հասել է 6.37 մլրդ դոլարի: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության՝ մարտի 31-ին այն կազմում էր 5.99 մլրդ դոլար: Մեկ ամսվա ընթացքում ավելացել է 41,2 միլիոնով: ՀՀ պետական պարտքում կառավարության պարտքը կազմում է 5.51 մլրդ դոլար: Մարտի 31-ի դրությամբ այն կազմել էր 5.47 մլրդ դոլար: Փաստորեն հաշված օրերի ընթացքում կառավարության պարտքն ավելացել է 36 մլն դոլարով: Ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 4.32 մլրդ դոլար, ինչը նախորդ ամսվա 4. 30 մլրդ դոլար պարտքի ցուցանիշի նկատմամբ ավելացել է 19․6 մլն դոլարով: ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 523.1 մլն դոլար, իսկ մարտի 31-ի դրությամբ` 517.9 մլն դոլար:

Փաստորեն վերջին ութ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը եռապատկվել է՝ 2 մլրդ դոլարից հասել է 6 մլրդ դոլարի (մինչդեռ բյուջեն բացարձակ թվով աճել է հազիվ 1.5 անգամ): Բայց մեր տնտեսության համար նույնիսկ պարտքի այդ կրիտիկական սահմանը դեռ «սահման» չէ, որովհետև մեր երկրի պարտքի վճարման «պիկը» նախանշվում է 2020թ․-ին. երբ Հայաստանը ստիպված կլինի մարել 500 մլն դոլար եվրոբոնդերի դիմաց (որ թողարկվել էր ռուսական վարկը մարելու համար): Մինչդեռ մասնագետները պնդում են, որ տարեկան 250 մլն դոլարն արդեն իսկ սահմանային է, և սպասարկման վարձը 300 մլն դոլարի հասնելու դեպքում Հայաստանն ի վիճակի չի լինի այդքան գումար վճարելու: Սկզբունքորեն դա չի ժխտում նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պարզապես նա հույս ունի, որ այդ տարի շուրջ 100 կամ 200 մլն դոլարի չափով պարտքեր կմարեն (եթե իրենք լինեն իհարկե), իսկ մնացած գումարի մարելում ժամանակահատվածը կտեղափոխվի ավելի ուշ: Դա հարցի մի կողմն է, որովհետև այդքանից զատ արտաքին պարտքի ծավալները այս տարի նույնպես աճելու են: Վարդան Արամյանի կառավարությունը նախատեսում է ներգրավել 350 միլիոն դոլարի չափով վարկ: Դրանով իսկ 2017թ․-ին Հայաստանի պետական պարտքը կհասնի մոտ 6 միլիարդ 400 միլիոն դոլարի և Հայաստանը կհատի արտաքին պարտքի վտանգավոր սահմանագիծը, որը 6 մլրդ դոլարն է կամ ՀՆԱ-ի 60% շեմը: Ֆիանանսների նախարար Վարդան Արամյանի գնահատմամբ՝ առայժմ հնարավոր չէ խուսափել պարտքի կուտակումից, քանի որ պետությունը իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, որը պետք է ծածկվի պարտքի ներգրավմամբ:

Պարտքերի մարման ազդեցությունը տնտեսության վրա ներկայացնելու համար նշենք, որ 2016թ.-ին պետական բյուջեից շուրջ 210 մլն դոլար է հատկացվել պետական պարտքի սպասարկմանը, 2017թ.-ին` շուրջ 245 մլն դոլար: Այս տարի պետական բյուջեից պարտքի սպասարկմանը հատկացվել է 1.4 անգամ ավելի գումար, քան առողջապահության ոլորտին ամբողջությամբ, չնչին չափով պակաս, քան կրթության ոլորտին:

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է: Արտաքին վարկերի գրեթե 50%-ը Հայաստանին տրամադրել է Համաշխարհային բանկը, որից 32.3%-ը Զարգացման միջազգային աոցիացիան, որը տրամադրում է առավելապես արտոնյալ վարկեր: Վարկերի 17.6%-ը Հայաստանը ստացել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից շուկայականին մոտ պայմաններով: Մեր երկրին տրամադրած վարկային պորտֆելում Զարգացման ասիական բանկի մասնաբաժինը կազմում է 14.8%, Զարգացման եվրոպական բանկինը՝ 6%, Արժույթի միջազգային հիմնադրամինը` 3.6%, Եվրոպական ներդրումային բանկինը՝ 2.8%, Եվրամիությանը (ի դեմս Եվրահանձնաժողովի)՝ 2%:

Առանձին երկրներից ամենախոշոր վարկատուն է Ճապոնիան՝ 7,2%, Գերմանիան՝ 3%, Ֆրանսիան՝ 2,5% և Ռուսաստանը՝ 1,8%:

Իսկ թե ուր են գնացել այդ միջոցները, ինչ են տվել դրանք մեր տնտեսությանը, կարելի է պատկերացում կազմել հենց միայն դրանց ուղղություններից ու նպատակային ուղղվածությունից: Ահավասիկ. ի թիվս բազմաթիվ այլ վարկերի, վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը 25 միլիոն դոլար վարկ է ստացել գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքների զարգացման համար, 21 միլիոն դոլար պետական համակարգի արդիականացման երրորդ ծրագրի համար, 24 միլիոն դոլար մաքսային հսկողության համակարգի արդիականացման համար, 40 միլիոն դոլար ոռոգման համակարգի արդիականացման համար, 89.3 միլիոն դոլար սեյսմակայուն դպրոցների կառուցման համար, 30 միլիոն դոլար սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման համար, 113 միլիոն դոլար Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար, 8.8 միլիոն դոլար «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Բնականաբար չի կարելի պնդել, որ վարկային այդ գումարները քամուն են տրվել, բայց թե որքանով է մաքսային հսկողության համակարգը արդիականացվել (խոսքը սարքավորումների մասին չէ), տեսնում ենք ամեն վայրկյան, կամ թե ինչպես են զարգացել գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքները, երևում է վարչապետի «գմփոցներից»: Մյուսների պարագայում էլ «գմփոցները» անպակաս են, բայց քանի որ վարչապետական չեն՝ չեն արձագանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում