Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրներին կոչ է արել չհամագործակցել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանկան ԶԼՄ-ները, այս մասին ասվում է Ալիևի՝ «Իսլամական համերաշխության ամրապնդումը ժամանակի մարտահրավեր է» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագրում:
Ալիևն իր հոդվածում նշում է, որ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։
Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մուսուլմանական երկրներներից Պակիստանը չի ճանաչում Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան և Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Ադրբեջանի նախագահը վերոնշյալ երկրների այս քայլը համարում է «եղբայրական աջակցություն»: