Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Իշխանությունները չեն կարողացել վերահսկել ընտրազանգվածի ընդամենը 10 տոկոսին

«Մտքովս չէր անցնի, որ նախագահականի նախկին բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցում կբացահայտի մի մեխանիզմ, որի մասին ինձ պատմեց նախագահականից տեղյակ մի մարդ՝ ընտրություններից բառացիորեն մի քանի օր անց»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հայտարարությանը:

Վերջինս, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին համակարգել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների քայլերը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բացահայտել էր, որ ընտրություններին հնգաստիճանի վերահսկողական համակարգ է ներդրված եղել: «Իսկ մենք ասում ենք՝ քաղաքականություն, քաղաքական ծրագրեր, գաղափարական պայքար… Որքան ուզում ես քեզ ճղի՝ միանգամայն այն մեխանիզմն է աշխատել, որը սնուցվում է ընտրակաշառքով՝ փողով»,- գրում է Ս. Սաֆարյանը:

Մենք փորձեցինք քաղաքագետից պարզել, թե «նախագահականից տեղյակ մարդուց» էլ ինչ է իմացել, կամ այդ մեխանիզմներն ինչպես են ազդել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վրա:

– Պարոն Սաֆարյան, Հ.Հովսեփյանի բացահայտած այդ հնգաստիճանի վերահսկողությունն ազդե՞լ է ընտրությունների արդյունքների վրա:

– Իհարկե: Որովհետև երկու կարևորագույն գործոնները, որոնցով բնութագրվում են ընտրությունները, հետևյալն են՝ ընտրողի կամքի ազատ ձևավորում և դրա ազատ արտահայտում: Երկուսի դեպքում էլ իշխանությունների կողմից այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել, որ առանց ծեծ ու ջարդի՝ փողի օգնությամբ վերին աստիճանի վերահսկելի է պահել էլեկտորատը: Համաձայն գնահատականների՝ մոտ 90․8 տոկոսով: Սա նշանակում է, գրեթե ամբողջությամբ վերահսկել հանրապետության բոլոր ձայները և կանխավ իմանալ ու ապահովել, որ դրանք որոշակի քաղաքական ուժերի միջև բաշխվեն:

– Ո՞ր ուժերի:

– Չգիտեմ: Ծրարներից չորս գույնի կամ լատինական A, B, C, D տառերով թերթիկներ են եղել: Էլ չասեմ, որ այդ ընթացքում վերահսկվել է նաև ՀՀԿ-ական թեկնածուների միջև ձայնային մարտերը: Եվ դա, ինչպես նշում են, այդ հնգաստիճան համակարգն է, որն, ինչպես ինքն է խոստովանում, ուղղակիորեն գլխավորել է պարոն Հովսեփյանը, և ներառում է տասնապետերի, հարյուրապետերի, դիտորդների, համակարգողների ինստիտուտները: Մինչև ընտրությունները դրանք կոչված են եղել ստուգելու, թե հանրապետությունում ով ում է ձայն տալու, ու քանի որ ունեն տվյալների բազան, այդ վերահսկողությունը բավականին հեշտ են իրականացրել: Իսկ ընտրությունների օրն արդեն խնդիր է եղել վերահսկել, որ այդ քվեները գնան նախապես պլանավորված ուղղությամբ: Պատահական ձայները շատ քիչ են եղել: Եվ եթե հավատանք այն տեղեկությանը, որը հայտնվել է ինձ մոտ՝ ընդամենը 10 տոկոս ընտրազանգվածը վերահսկելի չի եղել: Մնացածը ոչ միայն վերահսկելի է եղել, այլև նախապես տեղյակ են եղել, թե տվյալ մարդն ինչ կողմնորոշում ունի: Խնդիրը միայն այն չէ, որ բոլորին ուղղորդեն, այլ հստակ իմանան պատկերը: Դրա համար էլ չեմ զարմանում, որ ընտրական գործընթացների սկզբում հրամցվող պատկերը մենք ունեցանք ընտրությունների արդյունքում: Սա նշանակում է, որ նախագահականը և իշխանությունն ընդհանրապես բարձր մակարդակով վերահսկել են ընտրությունները:

– Իսկ ո՞վ է գնահատել, որ ընտրազանգվածի վրա 908 տոկոս վերահսկողություն է եղել:

– Մեթոդին քաջատեղյակ մարդը, որը տիրապետում է նախագահական ապարատի գաղտնիքներին:

– Իսկ այդ տասնապետերց, հարյուրապետերի, դիտորդների կամ համակարգողների գործառույթը ո՞րն է եղել:

– Կազմվող և ներկայացվող ցուցակները պատահականություն չեն: Այդ ցուցակների վրա լուրջ աշխատանք է տարվում: Այդ ցուցակներով սկսում են տարբեր մեթոդներով ճշտել ընտրողի դիրքորոշումը: Ընդ որում, ընտրողը երբեմն չի էլ պատկերացնում, որ իր հետ անմեղ զրույցի բռնված մեկը պարզապես իր կողմնորոշումն է ճշտում: Ճշտված դիրքորոշումը փոխանցվում է շտաբերին, համապատասխան մակարդակի համակարգողներին՝ տասնապետերին կամ հարյուրապետերին, և ընտրվում են այն մարդիկ, որոնց վրա պետք է աշխատեն, որոնք տատանվող են, որոնք տարբեր տեղեր տարբեր բաներ են ասում՝ մեկ սրա, մեկ նրա անունն են տալիս: Եվ պատահական չէ, որ ԿԸՀ-ն մեծաքանակ դիտորդներ է գրանցել: Եթե մենք գիտենք, որ, օրինակ, «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը որպես զուտ Ընտրական օրենսգրքին հետևող մարդկանց խումբ է, ապա մյուս դիտորդական կազմակերպությունները, որոնց իշխանություններն են ներկայացրել, այդ հնգաստիճան համակարգին մաս կազմող անձինք են եղել:

– Իսկ այդ տասնապետերը կամ հարյուրապետերը 10 կամ 100 ընտրողների՞ հետ են աշխատել, թե ընտրողների հետ աշխատող իրենց 10 կամ 100 մարդկանց հետ:

– Ավելի մանրամասն չգիտեմ: Գիտեմ, որ վերահսկողությունը հինգ աստիճանով է եղել, ինչը հաստատում է Հ. Հովսեփյանը: Եվ ես գիտեմ, որ նրանք շենք առ շենք, շքամուտք առ շքամուտք պատասխանատվության գոտիներ են ունեցել: Հիմա թե ինչպես է բաժանվել այդ պատասխանատվությունը, գուցե հետաքրքիր, բայց տեխնիկական հարց է:

– Անկախ այդ հինգ աստիճանի համակարգի վերահսկողությունից, վարչական լծակների կիրառումից, ընտրակաշառքից ու ազդող այլ լծակներից ընտրողը չունի՞ այն գիտակցումը, որ միևնույն է, իր քվեարկությունը բացարձակապես վերահսկելի չէ: Եվ ինքը քվեախցում կարող է բոլորովին այլ կուսակցության կամ թեկնածուի ընտրել:

– Պետական համակարգում տասնյակ հազարներով աշխատողներ կան, նախկինում նրանց այնպես չեն վերահսկել, ինչպես այս ընտրությունների ժամանակ են արել: Եթե կես բերան ասում էին, թե պետք է ՀՀԿ-ին ընտրեք, նրանք այնուամենայնիվ շրջանցելու ձևեր գտնում էին: Բայց թե պետական, թե մասնավոր հիմնարկները, որոնց ճնշող մեծամասնությունը կրկին իշխանության ներկայացուցիչներին են պատկանում, այս մեխանիզմով եղել են 100 տոկոսանոց հսկողության տակ: Եվ նրանք այս անգամ խուսափել են ազատ քվեարկելուց:

– Վախեցե՞լ են:

– Նրանք բոլորը հերթով որոշակի խմբերով և որոշակի ուղեկցորդներով են քվեարկության գնացել:

– Բայց քվեախցում ազատ են, չէ՞:

– Մարդու կողքը մարդ են նստեցնում, հոգեբանորեն արդեն վրան ազդում է: Հետո ասում են, այս տեղամասում այսինչ մարդը նստած է լինելու, և կիսաթափանցիկ ծրարդ ցույց կտաս կամ կպահանջես, որ քեզ օգնող է պետք: Եղել է գրեթե ամբողջությամբ վերահսկելի քվեարկություն, որն ամենևին ընտրություն չէ: Եվ նման պայմաններում ծրագիրը, գաղափարախոսությունը և այլն անզոր են:

– Ինչ պետք է անի ընդդիմությունը, որ դրա դեմն առնի:

– Լավ հարց է, բայց այս պահին ես դրա լուծումը չունեմ: Թեպետ ընդդիմությունը պետք է վաղուց դրա մասին մտածեր:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում