Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակի» մեջ կներառի իտալացի և սլովենացի երաժիշտներին Արցախ այցելության համար, բացի այդ ադրբեջանական գերատաեսչությունը հարցումներ կուղարկի Իտալիայի և Սլովենիայի համապատասխան կառույցներ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Հաջիևի խոսքով՝ պաշտոնական Բաքում դատապարտում է իտալացի դաշնակահար և խմբավար Լուկա Ֆերինիի, սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարի և ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի այցը Լեռնային Ղարաբաղ:
Նշենք, որ երաժիշտները Արցախում ելույթ են ունեցել«Արվեստը հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում, որը մեկնարկել է ապրիլի 27-ին: