Ցանկացած ոք կարող է ստուգել՝ արդյոք Հայաստանն առևտրով զբաղվե՞լ է Ադրբեջանի հետ նախորդ տարիներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը։
Պետք է բացել արտաքին առեւտրի բաժինը եւ եւ ստուգել տեղեկությունները ըստ երկրների, նկատել է նա։ «Բացեք Ադրբեջանը և նայեք։ Ենթադրում եմ, որ նման մի բան կլինի, բայց վստահ չեմ։ Հնարավոր չէ հիշել վիճակագրությունն ըստ բոլոր երկրների։ Առավել ևս, որ տվյալների աղբյուրը մենք չենք, մենք դրանք միայն հավաքում ենք։ Արտաքին առևտրի դեպքում դրանց աղբյուրը պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն է, որը հավաքում է տվյալներն ըստ ապրանքների հայտագրերի»,-նշել է Մնացականյանը։