Ջիմի Ֆելոնի կատակերգական շոուի ժամանակ հայտնի հումորիստի հյուրերն են եղել մեխանիկական օձի, երկաթյա թիթեռնիկի և Սոֆիա անդրոիդի ստեղծողները, հայտնում է Vesti.ru-ն: Վերջինս շփվել է հաղորդավարի հետ` հայտարարելով, որ պլանավորում է Երկրում գրավել իշխանությունը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է հեռուստահաղորդավարը շփվում ռոբոտների հետ: Էլեկտրոնային արարածների բանականության աստիճանը շշմեցնող է: