Չինաստանը ջուրն է իջեցրել հայրենական արտադրության առաջին ավիակիրը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ հայրենական՝ 001A նախագծով կառուցված ավիակիրը ջուրն է իջեցվել Դալյան նավահանգստում։ Փորձարկումներից հետո այն սպառազինության կազմ կներառվի 2020 թվականին։
Այն Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրն է։ Առաջին՝ «Լյաոնին» ավիակիրը կառուցվել է Չինաստանում նախկին խորհրդային ծանր ավիակիր «Վարյագ» հածանավի հիմքի վրա, որը գնվել էր Ուկրաինաից 1990-ականների վերջին։
Բացի այդ, Չինաստանն աշխատանքներ է տանում ավելի մեծ չափսերի երրորդ ավիակրի շինարարության ուղղությամբ։