Չինաստանի Սինցզյան-ույգուրյան ինքնավար մարզում տեղի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանել անջատողական և ծայրահեղական ենթատեքստեր ունեցող անուններով, հայտնում է The Guardian-ը:
Արգելված անունների ցուցակում տեղ են գտել Իսլամ, Ղուրան, Մեքքա, Ջիհադ, Իմամ, Սադամ, Հաջ և Մեդինա անունները:
«Պարզապես պահեք կուսակցության գիծը: Այդ անուններով մարդիկ բնակության վայրում գրանցում չեն ստանա»,- արգելքը մեկնաբանել է ոստիկանական պաշտոնյան: Նրա խոսքերով` գրանցում չունեցող երեխաները չեն ստանա պետական կրթություն, ինչպես նաև առողջապահական ծառայություններ և սոցպաշտպանություն: