Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից:
Armtimes.com–ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Այս որոշման մասին արդեն իսկ տեղեկացվում են անհարմար իրավիճակում հայտնված աշխատակիցները: Որպես հիմնավորում նշում են, թե Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի բնակիչները պետք է լավ ապրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում