ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիան դեռևս կենտրոնացած է Ռաքայի շրջապատման վրա, RIA Novosti-ին հայտնել են ԱՄՆ կենտորանական հրամատարությունում, մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունը ԴԱԻՇ-ի «մայրաքաղաքը» Ռաքքայից Դեյր էզ-Զոր տեղափոխելու մասին:
«Արշավի ընթացքում մենք ականատես ենք լինում որոշակի օրինաչափության. հենց ԴԱԻՇ-ի առաջնորդները խոստովանում են, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները գտնվում են մեր գործընկերների կողմից գրավման վտանգի տակ, նրանք փորձում են փախչել և հրամաններ են տալիս շարքային զինյալներին մնալ, պայքարել և մեռնել տեղում, շատ հիմար հանձնարարություն: Սովորաբար ԴԱԻՇ-ում սպանում են այն զինյալներին և հրամանատարներին, որոնք հրաժարվում են դա անել»,- հաղորդել է գործակալության զրուցակիցը, ընդգծելով, որ «կոալիցիան առաջվա պես կենտրոնացած է ԴԱԻՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքայի մեկուսացման վրա»: