Այսօր Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունը Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, ըստ Armtimes.com-ի աղբյուրների, կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:
Պաշտոնյան կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում