Փարիզի ոստիկանությունը շաբաթ օրը՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ օր առաջ, ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործել՝ գրում է Reuters-ը:
Մոտ երկու հազար մարդ դուրս է եկել Հանրապետության հրապարակ և ուղղվել դեպի Բաստիլի հրապարակ, որտեղ էլ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները հանդես են եկել նախագահական ընտրությունների անցկացման դեմ, որը նրանք համարում են «քաղաքական դիմակահանդես», և իրենց անհամաձայնությունն են հայտնել նախագահի թեկնածուների առաջարկություններին: