Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Նիդեռլանդների մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն

Նիդեռլանդների Ամստերդամ, Ալմելո եւ Ասեն քաղաքներում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ կանցկացվեն: Ապրիլի 22-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի Մյուզեյումպլայն հրապարակում։ Ապրիլի 23-ին Ալմելո քաղաքում կանցկացվի դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն: Ապրիլի 24-ին էլ Ասեն քաղաքում հոգեհանգստյան արարողությունից հետո ծաղկեպսակներ կդրվեն Մեծ Եղեռնի հուշարձանին, իսկ գերեզմանատան սրահում` ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ դեսպան տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները, կլինեն գեղարվեստան ելույթներ։

Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան, որում կարեւորվել են Նիդերլանդների վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Պիտեր Օմտզիգտի հետ հանդիպմանը ներկա են եղել մեծ թվով պատգամավորներ (16 պատգամավոր), ովքեր ներկայացնում են խորհրդարանի գրեթե բոլոր խմ բակցությունները, ներկա էին հանրագրի հանձնման ժամանակ:

Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրել են հանրագրի տարբեր կետեր, շեշտելով Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտության վիրավորական բնույթը, հոլանդահայության նկատմամբ Հայոց ցեղասպանության համատեքստում կառավարության անարդար վերաբերմունքը, հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրականության դրսևորումը, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժե շտությունը և բնականաբար Թուրքիայի ներկա իրավիճակը: Պատվիրակությունը պատգամավորներին նաև տեղեկացրել է, որ վերջերս մի հոլանդացի ուսանող համացանցում տեղադրել է հանրագիր պահանջելով Նիդերլանդների կառավարությունից աներկբա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում