Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, ով պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՊՆ-ին։
Դեհղանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տա երրորդ կողմին միջամտել հակամարտությանը, ինչը միայն կարող է տանել դրա խորացման։
Դեհղանը նշել է, որ տարածաշրջանում նոր ճգնաժամի համար տեղ չկա։
Իրանցի նախարարը նաև ընդգծել է Իրանի ու Ադրբեջանի միջև ավելի սերտ ռազմական համագործակցության և Թեհրանի ու Բաքվի կապերի խափանման ձգտող երրորդ կողմերի արգելափակմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։