Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ինքնահռչակ Հարավային Օսիայում կայացած հանրաքվեին և նախագահի ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է APA գործակալությունը:
Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը չի ճանաչում Հարավային Օսիայի անկախությունը և ապրիլի 9-ին տեղի ունեցած ընտրությունների և հանրաքվեի արդյունքները:
Գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչությունը հավատացած է, որ պետք է շարունակել բանակցությունները Հարավային Օսիայի հակամարտությունը միջազգային նորմերին համապատասխան կարգավորելու համար:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում կայացած հանրաքվեի արդյունքում այն վերանվանվելու է «Հարավային Օսիայի Հանրապետություն – Ալանիայի Պետություն»: Նախագահի ընտրություններում հաղթում է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը: