Ոստիկանությունը տարհանում է բնակչությանը հին Թբիլիսի թաղամասում (քաղաքի կենտրոնում) պայթուցիկի մասին ՆԳՆ ստացված տեղեկատվության պատճառով, չորեքշաբթի օրը հայտնել է «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը:
«Իրավապահները արգելափակել են ճանապարհը և տարհանել մարդկանց: ՆԳ նախարարությունում հաստատել են, որ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ տեղում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Ոստիկանությունը ուսումնասիրում է իրավիճակը: Սարքը փնտրում են Մետեխի տաճարի մոտ»,- հայտնել է հեռուստաալիքը: