Պետերբուրգի մետրոյում պայթյունը իրականացրել է ծնունդով Ղրղըզստանից Ռուսաստանի քաղաքացին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, տեղեկությունը հաստատել է նաև Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն:
«Հաստատում ենք, որ ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը ծնունդով Ղրղըզստանից, Ռուսաստանի քաղաքացի 1995թ. ծնված Աքբարժան Ջալիլովն է, որը ծնունդով Օշ քաղաքից է»,-ասել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ քննչական մարմինները ճանաչել են Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձի ինքնությունը: