Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ մշտական երկխոսության, անհնար է հաղթել ահաբեկչությանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես չեմ հասկանում, ինչպես կարող են իմ հակառակորդները հույս ունենալ Ֆրանսիային վերադարձնել իր տեղը աշխարհում` հրաժարվելով Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ այն չար է, ԱՄՆ-ի հետ, քանի որ պարոն Թրամփը վատն է, Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ Թերեզա Մեյը վնասատու է: Դա իմաստից զուրկ է»,- ասել է նա:
Լե Պենի խոսքերով` եթե ինքը դառնա Ֆրանսիայի նախագահ, ապա իր կառավարության ներքո երկիրը կպահպանի հավասարակշռությունը, հենվելով բազմաբևեռ աշխարհի գաղափարին, այլ չնեղացնելով արտաքին քաղաքականությունը մինչև Եվրամիություն: