Կոլումբիայի Կարտահենա քաղաքում մեծ աղմուկ է հանել բժիշկների և բուժքույրերի պարը վիրահատարանում՝ հիվանդի կողքին, քանի դեռ վերջինս երեսնիվայր պառկած է վիրահատական սեղանին՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Տեսանյութը հայտնվել է համացանցում, և կլինիկայի ղեկավարությունը արձագանքել է միջադեպին՝ աշխատանքից հեռացնելով «խրախճանքի» բոլոր մասնակիցներին:
Կլինիկայի ղեկավարությունը նաև ներողություն է խնդրել բժշկական էթիկան խախտած նախկին աշխատակիցների վարքի համար՝ հայտարարելով, որ նման դեպք իրենց գործունեության 7 տարվա ընթացքում առաջին անգամ է գրանցվում: