Friday, 26 04 2024
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա

«Եթե քաղաքական ուժերը ՀՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով չդիմեն ԿԸՀ, ուրեմն իշխանության պրոյեկտ են»

«Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր դպրոցի տնօրենների կողմից վարչական ռեսուրսների չարաշահման փաստով դիմում չներկայացնեն ԿԸՀ՝ ՀՀԿ գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով, այդ ուժերին մենք կհամարենք իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ եղած քաղաքական ուժեր կամ կուսակցություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա ակցիայի շարունակությանը՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ երեկ «Երթ հանուն ազատ և արդար ընտրությունների» խորագրով ակցիա և երթ անցկացվեց դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով: Նշենք, սակայն, որ հասարակական սեկտորն այս պարագայում չի կարող իրավական ընթացք տալ հարցին, և միայն ընտրություններին մասնակից քաղաքական ուժը, դաշինքը կարող է դիմել ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու պահանջով:

«Մենք մեր ասելիքը երեկ ասացինք, իսկ հիմա եկել է ճշմարտության պահը: Անկախ քաղաքական, գաղափարական տարաձայնություններից, կուսակցական շահերից՝ կա մի կարևորագույն հարց. ազատ և արդար ընտրություններ ապահովելու երաշխիքը: Սա այն հարցն է, որի շուրջը պետք է միավորվեն բոլոր քաղաքական ուժերը: Իսկ եթե այդպիսի միավորում տեղի չունեցավ, ապա այդ ուժերը որևէ բարոյական իրավունք չունեն ժողովրդի անունից հանդես գալու»,- հավելեց Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ հանրությունը պետք է հստակ ճանաչի և իմանա, թե ովքեր են իր քաղաքական դեմքերը: Եթե ընտրությանը մասնակցող կուսակցությունը քայլ չի կատարում ազատ և արդար ընտրությունների ապահովման համար, ապա դա նշանակում է, որ ինքը դեմ է ազատ և արդար ընտրությանը: «Դա նշանակում է, որ ինքը ոչ թե ընտրության է գնում, այլ գնում է իշխանությունների հետ պայմանավորվածության իրագործման: Իրենք ոչ թե ընտրությունն ու ընտրողին են կարևորում, այլ խախտում կատարած քաղաքական ուժի հետ պայմանավորվածության կատարումը: Իսկ դա դեմ է ՀՀ անվտանգությանը, կայունությանը և առաջընթացին»,- ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցն ասաց, որ դեռ տեղեկություն չկա՝ քաղաքական որևէ ուժ պատրաստվո՞ւմ է այդ պահանջով դիմել ԿԸՀ, թե՞ ոչ: «Ես հրապարակավ կոչ եմ արել միավորվել և գնալ այդ քայլին: Մնացածը կախված է քաղաքական ուժերից, թե որքանով նրանք կամք կգտնեն իրենց մեջ: Որոշակի արձագանք արդեն կա՝ կարծիքներ, մոտեցումներ են հայտնում քաղաքական ուժերը: Կարծում եմ՝ օրակարգ կձևավորվի»:

Արթուր Սաքունցը նշեց, որ եթե ամեն դեպքում քաղաքական ուժերը չդիմեն ԿԸՀ, կամ դիմելու դեպքում ԿԸՀ-ն պատշաճ գնահատական չտա կատարվածին, իրենք դրա մասին կբարձրաձայնեն, տեղյակ կպահեն միջազգային կառույցներին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Վենետիկի հանձնաժողովին, բոլոր այն կառույցներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում