Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային հրավիրել է Բեռլինում կայանալիք տնտեսական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով վարչակազմի աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Մերկելն Իվանկային հրավիրել է՝ Սպիտակ տուն կատարած իր այցի ժամանակ։
Կանանց քսանյակի W20 գագաթնաժողովը տեղի կունենա Բեռլինում, ապրիլին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հետ Գերմանիայի կանցլերի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 17-ին։ Իվանկա Թրամփը ներկա էր գտնվել ամերիկացի և գերմանացի գործարարների և քաղաքական գործիչների միջև քննարկումներին։