Մենք պայքարում ենք արդարության, մեր ժողովրդի ազատության համար: Այսօր Լոռվա մարզում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը և հորդորեց, որ ընտրողները խորապես ուսումնասիրեն քաղաքական ուժերի ծրագրերը:
«Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ և հողեր հանձնելու հարց են առաջ քաշել: Էս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել և մի քանիսը իրավունք չունեն մեր երկրի ճակատագրի հետ խաղան»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: