Tuesday, 14 05 2024
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

ԱԱԾ-ն նոր հարցեր է առաջացնում

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկություն է տարածել այն մասին, որ շարունակում են քննչական աշխատանքները Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրված «Իգլա» զենիթահրթիռային զինատեսակի գործի բոլոր մանրամասները պարզելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իրավապահների հետ համատեղ միջոցառումներ են ձեռնարկվում զինատեսակը հայ-վրացական սահմանով անցկացնելու մասին տեղեկությունը ստուգելու համար: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ տեղեկությունը կարող է չհաստատվել, և ինչ է նշանակում արդեն դա: Դա նշանակելու է, որ «Իգլան» ներկրվել է այլ սահմանից, թե՞ «Իգլայի» ծագումն իրականում այսպես ասած հայաստանյան է և այն ամենևին մաքսանենգ չէ: Այս դեպքում իհարկե գործը կստանա բոլորովին այլ երանգ:

Բոլոր դեպքերում, հարցերը դեռ շատ են և թեև «Իգլայի» մասին հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ևս երկու հայտարարություն է տարածել գործի վերաբերյալ, ներառյալ՝ մարտի 22-ին Սամվել Բաբայանի ձերբակալությունը հաստատող հայտարարությունը, այնուհանդերձ, դրանցից ոչ մեկը ոչ մի հարցի դեռ պատասխան չի տվել և առաջացրել է հարցեր: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարել է, որ քննում է «Իգլայի»՝ Վրաստանի տարածքով անցկացված լինելու հանգամանքը: Սամվել Բաբայանի փաստաբանը երեկ հայտարարել է, որ Բաբայանը կտրականապես մերժում է «Իգլան» ներկրողների հետ կապը:

ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ներկրումն իրականացրած անձինք հայտարարում են, թե Բաբայանն է պատվիրել ներկրել այդ զինատեսակը: Բաբայանի փաստաբանն ասում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը ամբողջությամբ հերքում է կապը: Միաժամանակ, փաստաբանը երեկ հայտարարել է, որ Բաբայանը չի անում այլ հայտարարություն և գործը չի համարում քաղաքական հետապնդում, համենայնդեպս, դեռևս չի անում նման որևէ հայտարարություն և տալիս նման որևէ գնահատական: Դրա փոխարեն, ինչպես հայտնի է, տեղի ունեցածը, այսինքն՝ ՕՐՕ դաշինքը Բաբայանի ձերբակալումը քաղաքական հետապնդում է համարում, որին սատարում է Սամվել Բաբայանը: Այսպես, թե այնպես, հասկանալի է իհարկե, որ Բաբայանի ձերբակալումը հարված է դաշինքին, անկախ նրա մեղավորության կամ անմեղության, այսինքն՝ անկախ քաղաքական հետապնդում լինել չլինելու հանգամանքից:

Եվ այս իրավիճակում, իհարկե, քաղաքական գնահատականը դաշինքի այսպես ասած՝ ինքնապաշտպանական ռեակցիայի դրսևորում է, որը ամենայն հավանականությամբ տեղ էր ունենալու հայաստանյան քաղաքական երևի թե բոլոր ուժերի պարագայում, եթե նրանք հայտնվեին ՕՐՕ դաշինքի տեղում: Մյուս կողմից, իհարկե, հայաստանյան իրողությունները և ընկալումները հաշվի առնելով, ամենևին հեռու չենք լինի իրականությունից, եթե կարծենք, որ Բաբայանի ձերբակալումը կարող է որոշակիորեն նաև մեծացնել համակրանքը ՕՐՕ դաշինքի հանդեպ: Անկասկած է, որ եթե ոչ հանրության մեծամասնությունը, ապա մի զգալի մաս նման դեպքերում, անկախ իշխանության ապացուցողական բազայից, միևնույն է, լցված է նման իրավիճակներում իշխանության գործողությունների հանդեպ անվստահությամբ և ավելի հակված է դրանցում տեսնել քաղաքական մրցակիցների հանդեպ հաշվեհարդար, քան հնարավոր ապօրինությունների կանխարգելում:

Խոսքը տվյալ դեպքում կոնկրետ Բաբայանի մասին չէ, այլ ընդհանրապես նման իրավիճակներում հասարակական արձագանքի և ընկալումների: Եվ ըստ այդ ընկալումների, եթե ՕՐՕ դաշինքը և Բաբայանը հետապնդվում են, ուրեմն նրանք իսկապես վտանգ են իշխանության համար, և այդ տրամաբանությամբ բավական մեծ հավանականությամբ կարող է ավելանալ դաշինքի համակիրների թիվը: Թեև, անշուշտ, խոսքը այն աստիճանի ավելացման մասին չէ, որ ՕՐՕ-ն կարող է հավակնել արդեն խորհրդարանական մեծամասնության իրատեսական հայտի: Մյուս կողմից, սակայն, այնուհանդերձ ամեն ինչ միարժեք չէ, և եթե իշխանությունը ներկայացնի Բաբայանի հետ կապված ծանրակշիռ ապացույցներ, որ նա կապ է ունեցել «Իգլայի» հետ և մտադիր է եղել կատարել որևէ անօրինականություն, դա իհարկե անխուսափելիորեն կհարվածի նաև ՕՐՕ-ին: Բայց մինչև ապրիլի 2-ը մնացել է մոտ տասը օր ժամանակ և հարց է առաջանում, կհասցնի՞ իշխանությունը նման ապացույցներ ներկայացնել, թեև մինչ այդ իհարկե դեռ հարց է, թե ունի՞ արդյոք իշխանությունը նման ապացույցներ:

Միևնույն ժամանակ, գուցե նման խնդիր դրված էլ չէ և առանցքայինը եղել է Բաբայանին ընտրական փուլի կուլմինացիոն շրջանում մեկուսացնելը, իրավիճակը կանխատեսելի պահելու և կառավարելիության ռիսկերը չեզոքացնելու համար: Երբ գործընթացների օրակարգում ոչ թե իշխանություն պահելու, այլ ըստ էության նոր իշխանություն ձևավորելու խնդիրն է, ապա տեսականում էլ, գործնականում էլ մեծանում է գրեթե բոլոր հնարավոր ու անհնար տարբերակների հավանականությունը և այսպես ասած՝ սովորական ռեժիմում անտրամաբանական թվացող քայլերն ու մոտիվներն անգամ նմանօրինակ վիճակներում կարող են դառնալ սովորական: Սա ներքաղաքական հարթության վրա:

Մինչդեռ կա խնդրի պետական հարթությունը, որի հետ ոչ մի դեպքում չի կարելի կատակ անել և որևէ սպառնալիք իմիտացնել հանուն որևէ քաղաքական նպատակի, որովհետև դա կարող է հանգեցնել հանրային գիտակցության մեջ պետականության հանդեպ սպառնալիքների նկատմամբ խորքային բթացմանը, ինչը անդառնալիորեն վտանգավոր երևույթ է ցանկացած պետության և նույնիսկ իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում