Սամվել Բաբայանի իրավուքների համար պայքարելու են մինչև վերջ. այս մասին այսօր՝ մարտի 23- ին, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
«Արատավոր երևույթները շարունակական են նաև մեր դաշինքի նկատմամբ, տարբեր բռնություններ, ստիպողական գործողություններ, Ջրառատի դեպքերը և վերջին արտահայատությունը Սամվել Բաբայանի նկատմամբ էր՝ չհասկանալով, որ նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, և Սամվել Բաբայանի գործունեության ժամանակ նա Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել։
Նա Արցախի հերոս է։ Ես ուզում եմ ասել՝ մենք կանգնելու ենք մինչև վերջ Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության համար և չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունները շինծու գործունեությամբ հասնեմ իրենց նպատակին»,-նշել է Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: