Քաղաքացիական պաշտպանության շվեդական գործակալությունը մտադիր է Բալթիկ ծովի Գոտլանդ կղզու 350 բունկերի ստուգում անցկացնել։ Այս մասին գրում է The Independent-ը՝ նշելով, որ ծովում տեղակայված են թագավորության մշտական ուժեր։
Այդ միջոցառումը պայմանավորված է Բալթյան երկրների հարևանների անհանգստությամբ, որոնք Ռուսաստանի վարքը համարում են ագրեսիվ և չեն բացառում նույնիսկ միջուկային պատերազմը։
Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Մատս Բերգլունդը Sveriges Radio-ի հայտարարել է, որ ստուգումը կանցկացվի տարվա ընթացքում։
Բունկերները նախատեսված են միջուկային պայթյունի հարվածային ալիքից, ռադիացիոն ճառագայթումից, քիմիական և կենսաբանական զենքից մարդկանց պաշտպանելու համար։ Դրանք կարող են տեղավորել մոտ 35 հազար մարդու։