Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին տարհանել են երկրի խորհրդարանի տարածքից, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել հրաձգություն: Այդ մասին հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով տեսագրությանը:
Պարբերականի տվյալներով՝ Մեյը, շրջապատված ութ ոստիկաններով, նստել է սև ավտոմեքենա: Ընդ որում, հետին պլանում լսվում են ձայներ, նման հրաձգության: