Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչպես դուրս բերել Հայաստանն այս արգելափակումից

Հանրային հեռուստաընկերության եթերում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը առաջացրել է հանրային փոթորկոտ արձագանք, ինչպես գրեթե միշտ, հատկապես, երբ Տեր-Պետրոսյանը խոսում է Ղարաբաղյան խնդրում իր մոտեցման մասին, որ հայտնի է հանրությանը դեռևս 1997 թվականից: Ընդ որում, մեղմ ասած՝ հարաբերական կլինի այդ մոտեցումը համարել Տեր-Պետրոսյանինը: Համենայնդեպս, նա այդպես չի կարծում, և հեռուստաելույթում նրա խոսքից պարզ էր, որ նա մեծ հաշվով նույն շրջանակում է դիտում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի մոտեցումները, քանի որ հիմքը դիտարկում է Մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունել են թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Ավելին՝ Տեր-Պետրոսյանը նույնիսկ հայտարարում է, որ ողջունում է Կազանի պլանին հավանություն տալու Սարգսյանի քայլը:

Առաջին նախագահի, այսպես ասած, մոտեցման առանցքն այն է, որ հենց դա են մեզ առաջարկում երեք գերտերություն, որոնք միջնորդ են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Հարց է առաջանում՝ եթե երեք գերտերություններն առաջարկեին մի բան, որը, ասենք, ավելի վատ և աննպաստ էր կամ, ասենք, ավելի մեծ զիջում էր պահանջելու Հայաստանից, պետք էր ընդունել նաև ա՞յդ առաջարկը:

Տեր-Պետրոսյանի ելույթի և մոտեցման հետ կապված հարցերը, իհարկե, բազմաթիվ են: Ընդ որում, հարցերը բազմաթիվ են ոչ միայն նրա, այլև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բոլոր քաղաքական ուժերի մոտեցումների առումով:

Այս տեսանկյունից Հայաստանում դաշտն ակնհայտորեն անմշակ է, և աներկբա է, որ անցնող երկու տասնամյակի ընթացքում չի զարգացել ոչ միայն Հայաստանի կառավարման համակարգն ու տնտեսությունը, այլ նաև հայկական քաղաքական միտքը՝ հայկական պետականության համար առանցքային խնդրի հարցում կոնցեպտուալ մոտեցումների մշակման տեսանկյունից:

Աշխարհը փոխվել է, անցնող երկու տասնամյակում և հատկապես վերջին քառամյակում աշխարհում տեղի են ունեցել և շարունակվում են խորքային տեկտոնական շարժեր, որոնք անխուսափելիորեն բերելու են նոր միջազգային հարաբերությունների և աշխարհակարգի, իսկ Հայաստանում Արցախյան խնդրի վերաբերյալ դիսկուրսը, ըստ էության, շարունակում է մնալ 1997 թվականի մակարդակին կամ «մադրիդյան սկզբունքների» շրջանակում, որոնք գործնականում այլևս գոյություն էլ չունեն՝ որպես կարգավորման գործընթացի իրական առանցք կամ ինդիկատոր, քանի որ հակառակ դեպքում դրանք չէին լինի բացահայտված:

Մադրիդյան սկզբունքները բացահայտված են, բացահայտված է նաև կազանյան պլանը, իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի յուրահատկությունները և տարիների, այսպես ասած, տրամաբանությունը հաշվի առնելով՝ հստակ է մի բան, որ դրանում գործածությունից դուրս եկող և անկենսունակ, անարդյունք մոտեցումները կամ ժամկետանց մոտեցումները պարզապես բացահայտվում են և դրանով իսկ համարում «մարված»: Որովհետև եթե դրանք բանակցային առարկա են, ապա խնամքով թաքցվում են հանրության աչքից՝ բանակցությանը չվնասելու համար: Իսկ այդպես, հերթով «մարվել» են փուլային ու փաթեթային, ընդհանուր պետություն, մադրիդյան սկզբունքներ, կազանյան պլաններ տարբերակները: Սակայն դրանք ոչ մի կերպ չեն «մարվում» հայկական հասարակական-քաղաքական «դիսկուրսում», այն ոչ մի կերպ դուրս չի գալիս գրեթե «նախորդ» հանդիսացող աշխարհակարգից եկած մոտեցումների տրամաբանությունից և որևէ կերպ չի փորձում ձևակերպել ներկայիս տեկտոնական փոփոխություններին համարժեք տրամաբանությամբ մոտեցումներ, գոնե քննարկումներ և բանավեճ:

Եթե հայկական պետականության անվտանգության և զարգացման համար կարևորագույն այդ հարցը ընդամենը ներքաղաքական կոնյունկտուրային ծառայեցնելու միտումի հետևանք չէ, ապա քաղաքական մտածողության անհամարժեքության հետևանք է, որից դուրս գալու շահագրգռություն չի ցուցաբերում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

Մեծ հաշվով հենց սա է Հայաստանի գլխավոր խնդիրը, այսինքն՝ Արցախյան խնդրում նոր հանրային դիսկուրսի ձևավորման ճանապարհի այս երկկողմ արգելափակումը: Հենց դա է գործնականում առավել մեծ վնաս հասցնում հայկական պետականության զարգացմանը, քան թուրք-ադրբեջանական երկկողմ տրանսպորտային արգելափակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում