«Հաց բերող» Արթուր Սարգսյանին անիմաստ տեղը երկրորդ անգամ կալանավորեցին, և դրա հետևանքը եղավ սա: Այս մասին լրագրողների հետ զևույցում ասաց «Համախմբում» կուսակցության առաջնորդ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանը, ով եկել էր մասնակցելու Արթուր Սարգսյանի հոգեհանգստյան արարողութանը:
Ովքե՞ր պետք է հայտնվեն մեղավորների աթոռին. այս հարցին ի պատասխան՝ Օսկանյանը պատասխանեց. «Ովքեր որ կայացրել են այդ որոշումը: Նման որոշումները նույնիսկ քննիչների մակարդակով չեն կայացվում, գնում է դեպի վերև, զանգում են, հարցնում են՝ անե՞նք, թե՞ չէ, ով որ վերջնական որոշումը կայացրել է, մեղավորը նա է: Չգիտեմ մինչև ինչքան վերև են գնացել: Սրանք քաղաքական որոշումներ են:
Հաճախ մարդիկ իրենք իրենց չեն պատժում, մեղքն ուրիշի վրա են գցում, բայց որ Արթուր Սարգսյանի մահվան համար մեղավոր իշխանությունն է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: