Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներից մեկն, այսօր նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով նշեց՝ կարմիր գույն եք հագել, գուցե ունեք լիդերի՞ հատկանիշներ, այնուհետև հարցրեց, թե ինչ անեն կանայք, նաև ուսանողները, որ տվյալ պահին արգելափակում ուեն աշխատաշուկա մտնելու համար, քանի որ աշխատքնաին փորձ են ուզում, իսկ 35-45 տարեկաններին էլ աշխատանքի չեն վերցնում:
«Դերվիշ բաբայի հագուստ պետք չի հագնել, դուրս գալ՝ տեսնելու խոցելի խավի վիճակը»,-ասաց բնակչուհին:
«Ճիշտ եք՝ այդ սահմանափակումը համարում եմ արհեստական , պետական համակագում նոր շունչ ներդնելու, անհրաժեշտություն է զգացվում: Քաղծառայության կոմիտեի մեջ շատ բան ունենք փոխելու… Երիտասարդ կադրերը անհրաժեշտ են, չինովնիկները հասարակության համար վտանգ են ներկայացնում, եթե էֆեկտիվ չեն»: Ըստ վարչապետի՝ եթե գործատուները սահմանափակումներ են դնում, ապա պիտի զսպեն գործատունին, հասկացնեն, որ օրենք է խախտում: