Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

Հայաստանը առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում. ԵԽ զեկույց

Հայաստանն առաջընթաց է գրանցել մարդկանց շահագործման դեմ  պայքարում: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) զեկույցում, որը հրապարակվել է մարտի 20-ին: Զեկույցում միևնույն ժամնակ նշվում է, որ  շատ բան պետք է արվի երեխաների թրաֆիքինգը, աշխատանքային նպատակով մարդկանց շահագործումները կանխելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և աջակցելու համար:

GRETA-ի նոր զեկույցը ընդգրկում է 2012 թվականից մինչև 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը: Հայաստանը նախկինի պես շարունակում է մնալ  մարդկանց թրաֆիքինգի ծագման երկիր: Այս ընթացքում  հայտնաբերվել է թրաֆիքինգի շուրջ 70 զոհ, որոնց մեծ մասը կանայք են (32) , 30-ը՝ տղամարդիկ, 17-ը՝ երեխաներ: Զոհերի մեծամասնությունը  Հայաստանի քաղաքացիներ են. նրանք աշխատանքային շահագործման են ենթարկվել արտասահմանում, հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Ռուսաստանում: 2014թ. բացահայտվել է դեպք, երբ Չինաստանի 4 քաղաքացիներ առևտրի առարկա են դարձել Հայաստանում

Փորձագիտական խումբը միևնույն ժամանակ Հայաստանի իշխանություններին կոչ է անում առավել արդյունավետ կանխել մարդկանց առևտուրը,  այդ թվում՝ աշխատանքի ընդունման գործակալությունների հանդեպ մոնիթորինգը բարելավելու, լիցենզային ընթացակարգեր սահմանելու, համացանցում աշխատանքի կեղծ հայտարարությունները կանխելու միջոցով: Իշխանությունները պետք է բարելավեն նաև խոցելի իրավիճակներում հայտնված երեխաներին ցուցաբերվող աջակցությունը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղական վայրերում երեխաների աշխատուժի շահագործման դեպքերին, հատուկ հաստատություններում գտնվող երեխաներին,  ինչպես նաև եզդի աղջիկներին, որոնց սպառնում է սեռական ոտնձգությունների և թրաֆիքինգի վտանգ՝ վաղ տարիքում ամուսնության պատճառով:

GRETA-ն ՀՀ իշխանություններին նաև կոչ է անում ապահովել, որպեսզի Հայաստանում իրավաբանական անձինք պատասխանատվության ենթարկվեն՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում