Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Հայաստանի ձայնը պետք է ավելի բարձր հնչի Եվրոպայում. Ալեքսանդր Ռար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

– Պարոն Ռար, ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ՝ նոր վարչակազմի ձևավորումից հետո, դա ինչպե՞ս է ազդելու Եվրամիության անվտանգության վրա, և ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետագա հարաբերությունները:
– Եվրոպան այսօր շատ բարդ վիճակում է, որովհետև աշխարհը սկսում է շատ արագ փոխվել, մենք միաբևեռ աշխարհից անցնում ենք բազմաբևեռ աշխարհի, և էլիտաները դեռևս պատրաստ չեն դրան, նյարդայնությունը շատ է: Տեսեք, թե ինչ իրադրություն է Եվրամիությունում. լուրջ կոնֆլիկտ կա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցի կապակցությամբ, շատերն ասում էին, թե սկսվել է նոր Սառը պատերազմ: Սա շատ վտանգավոր է:

Երկրորդը տարաձայնություններն են Թրամփի հետ: Թրամփն իր տեսլականը ունի Եվրամիության առնչությամբ: Ենթադրում եմ, որ Եվրամիությունը նրան չի հետաքրքրում, նա նայում է Մերձավոր Արևելքին, Ասիային, Չինաստանին, բայց ոչ Եվրոպային, ու եվրոպացիները զգում են դա, առավել ևս, որ կոնֆլիկտ է առաջացել արժեքների հարցում, իսկ դա շատ կարևոր է Եվրոպայի համար: Այդ պատճառով Գերմանիան այսօր փորձում է իր շուրջը համախմբել այն երկրներին, որոնք առաջվա պես ցանկանում են կառուցել ազատական արժեքների մոդել Եվրոպայում: Մեծ հարցական է՝ կկարողանա՞ Գերմանիան դա անել այն պայմաններում, երբ նույնիսկ Լեհաստանը, Հունգարիան կասկածներ ունեն այդ հարցի կապակցությամբ:

Երրորդ ճակատը կամ դժվարությունը, որի առջև կանգնած է Եվրամիությունը, ներքին տարբեր կարծիքներն են Եվրամիության ներսում բոլոր խնդիրների վերաբերյալ: Այդ խնդիրներից է, օրինակ, փախստականներին ընդունելու հարցը: Մերձավոր Արևելքից Եվրոպա եկած գրեթե բոլոր փախստականները ապաստանել են Գերմանիայում, մյուս երկրները չեն ուզում նրանց ընդունել, բայց մեր կանցլերը՝ տիկին Մերկելը, հույս ուներ, որ Եվրամիության մյուս երկրները կընդունեն փախստականների մի մասին: Հետո կրկին շատ մեծ խնդիր է առաջացել՝ կապված Հունաստանի հետ: Ինչպե՞ս փրկել Հունաստանը, հնարավո՞ր է ընդհանրապես փրկել Հունաստանը, իսկ ի՞նչ կլինի, եթե Հունաստանը Անգլիայի պես որոշի դուրս գալ Եվրամիությունից: Եթե Անգլիայի տնտեսությունը աստիճանաբար սկսի բարելավվել, Անգլիան իր ուրույն հարաբերությունները կունենա Ամերիկայի հետ, այդ դեպքում մյուս երկրները չե՞ն հետևի Անգլիայի օրինակին, Բրեքսիթը գրավիչ չի՞ դառնա մյուսների համար:

Մյուս խնդիրը, իհարկե, աջակողմյան պոպուլիզմի աճն է Եվրոպայում: Այդ խնդրի մասին չի կարելի մոռանալ, այն չի կարելի չտեսնել կամ անտեսել: Այդ խնդիրը կա: Ընտրությունները Գերմանիայում այլ կերպ կընթանան, քան Ֆրանսիայում: Ֆրանսիայում իսկապես տեսնում ենք աջակողմյան պոպուլիզմի աճ և աջակողմյան դիրքերի ամրապնդում: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի ընտրություններում կհաղթի ձախ թեկնածու, ուստի Ֆրանսիան իր տեսլականը կունենա Եվրամիության մասին, որը չէի ասի, թե նման է այն իրավիճակին, որ մենք տեսանք Մեծ Բրիտանիայում: Ամեն դեպքում Ֆրանսիայում Եվրամիության նոր տեսլական կձևավորվի, բայց անհրաժեշտ է սպասել ու տեսնել, թե ինչ արդյունքներ կունենան ընտրությունները: Գերմանիայի ընտրությունները, իմ կարծիքով, որևէ բան չեն փոխի, որովհետև գերմանացիները, նախ, շատ ուժեղ պատվաստում ունեն նացիոնալիզմի, աջակողմյան բոլոր գաղափարների, քսենոֆոբիայի դեմ: Իհարկե, շատերը քննադատում են, բայց Գերմանիայի բնակչության մեծամասնությունը ողջունում են փախստականների քաղաքականությանը: Գերմանիայում հարցը հիմա այն է, թե ով կլինի կանցլերը, Մերկե՞լը, թե՞ Շուլցը: Ամեն դեպքում, երկուսն էլ ընտրվելու դեպքում ստեղծելու են մեծ կոալիցիա: Մերկելը քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից է, իսկ Շուլցը՝ սոցիալ-դեմոկրատներից, ուստի, չեմ կարծում, թե իշխանության կարող են գալ ձախ կամ աջ կուսակցությունները:

– Որքանո՞վ է Ձեզ համար հասկանալի Թրամփի քաղաքականությունը:

– Գլխավոր խնդիրն այն է, որ մենք դեռևս չգիտենք՝ ով է Թրամփը: Մենք բոլորս մարդիկ ենք: Մենք պիտի տեսնենք նրան, նա պիտի գա Եվրոպա, նայի ձեր աչքերի, Պուտինի, Մերկելի աչքերի մեջ: Մերկելը հիմա գնում է Միացյալ Նահանգներ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է Թրամփի այցը Եվրոպա: Այնտեղ նա կհասկանա, թե կոնկրետ ինչ է ինքն ուզում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ շատ բարդ գործընթացներ են գնում: Եվրոպացիները կամ տրանսատլանտյան էլիտաները շատ հզոր են: Դրանք են և՛ բիզնեսը, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները: Սրանք այն մարդիկ են, ովքեր կառուցել են Եվրոպան ու արևմտյան աշխարհը վերջին 70 տարիներին և կառուցել են բավական հաջող կերպով: Նրանք վախենում են կորցնել այդ Եվրոպան, նրանք արեցին ամեն ինչ, որ Թրամփը չգա իշխանության Ամերիկայում. վատ բաներ էին գրում նրա մասին, աջակցում էին Քլինթոնին: Դա ակնհայտ էր: Ոչ թե Ռուսաստանն էր աջակցում Թրամփին, այլ Արևմուտքն աջակցում էր Քլինթոնին, և երբ Քլինթոնը պարտվեց ու իշխանության եկավ Թրամփը, բոլորը սարսափի մեջ էին, սկսեցին խոսել այն մասին, որ անհրաժեշտ է իմփիչմենթ սկսել նրա դեմ, հետո հասկացան, որ դա այնքան էլ հեշտ չէ, ուստի սկսեցին իրենց գիրկը վերցնել Թրամփին՝ փորձելով վերադաստիարակել նրան: Եվ նրանք կշարունակեն այդ փորձերը:

Կարծում եմ, որ Թրամփը սովորական քաղաքական գործիչ չէ, նա ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, նա գործարար է, նա խոսելու է շատ կոշտ ձևով, ասելու է՝ ո՞ւր են իմ ամերիկյան շահերը: Եվ իրեն ձեռնտու է համագործակցել Ռուսաստանի հետ Մերձավոր Արևելքում: Կարծում եմ, որ այդ համագործակցությունը կստացվի: Ռուսաստանը չպետք է խուճապի մատնվի Թրամփի առնչությամբ: Նա ինչ-որ տեղ հայտարարել է, թե Ռուսաստանը խլել է Ղրիմը: Իսկ ի՞նչ պիտի ասեր, երբ նրան հարցրել են այդ թեմայի մասին: Հետևաբար, կարծում եմ, որ արևմտյան էլիտաների մի մասը փորձում է կռվեցնել Թրամփին ու Պուտինին: Դա խաղ է, բայց դա չի հաջողվի անել, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունները շահավետ են նաև Թրամփի համար: Եվ երբ այս երկու առաջնորդները հանդիպեն, իսկ նրանք կհանդիպեն ամենաուշը այս տարվա ամռանը՝ Համբուրգում, այնտեղ կնայեն միմյանց աչքերի մեջ և կարծում եմ՝ կպայմանավորվեն շատ հարցերի շուրջ: Եթե նրանք կարողանան պայմանավորվել, դա իհարկե մղձավանջ կլինի շատերի համար Եվրոպայում, ովքեր չեն ուզում, որ համաձայնություն լինի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև Սիրիայում, Իրաքում կամ Աֆղանստանում:

– Իսկ այս հեռանկարները ինչպե՞ս կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա, այդ զարգացումները ինչո՞վ են հետաքրքիր մեզ համար:

– Լուրջ հարց է, հարկավոր է մտածել: Կարծում եմ, որ այլ տարբերակ չունենք, քան եվրոպական անվտանգության նոր հայեցակարգի մասին մտածելը: Ցավոք, Եվրամիությունում առաջվա պես կարծում են, որ Եվրասիական միության հետ պետք չի շփվել, որովհետև այնտեղ գերիշխում է միայն Ռուսաստանը: Նրանք կարծում են, որ ՀԱՊԿ-ի հետ նույնպես պետք չի խոսել, որովհետև այդ կազմակերպությունը փլուզվելու է: Նրանց հետաքրքիր չէ Շանհայան համագործակցության կազմակերպությունը, որովհետև այն շատ հեռու է Եվրոպայից և այնտեղ գերիշխում են Ռուսաստանն ու Չինաստանը: Այս տեսակետը, որ չի կարելի երկխոսել, սխալ է: Կգա ժամանակ, երբ բոլորս կհասկանանք, որ Եվրոպայի ապագա ամուր անվտանգությունը հնարավոր է կառուցել միայն հաղորդակցվելով, շփվելով, այսինքն՝ ոչ թե ի հեճուկս Ռուսաստանի, այլ Ռուսաստանի ու Եվրասիական միության հետ:

Այստեղ շատ կարևոր է, թե ինչ կարող է անել Հայաստանը: Ես փորձում եմ դա ասել նաև իմ ընկերներին Մոլդովայում, Բելառուսում, որ անհրաժեշտ է ներկայացնել Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն որպես Ռուսաստան, այլ որպես տարբեր ժողովուրդների, պետությունների շահերի համախմբում՝ բնականաբար իրենց ազգային տնտեսական շահերով: Հայաստանի ձայնը պետք է ավելի բարձր հնչի Եվրոպայում, որ հարկավոր է կապ ստեղծել Եվրամիության ու Եվրասիական միության միջև: Այն ոչ թե ձեռնտու է Ռուսաստանին կամ դեմ է Ռուսաստանին, այլ այն պետք է բոլորիս, որպեսզի համատեղ կառուցենք ամուր, կայուն և բարգավաճ տարածությունը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում