Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Նովրուզ. նոր օր. նոր սկիզբ

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր) աշխարհի ամենահին տոներից մեկն է, որի մասին հիշատակություններ կան թե հին իրանցիների Սուրբ գիրք Ավեստայում և թե անտիկ հեղինակների երկերում: Օրինակ՝ Ստրաբոնը Նովրուզի մասին գրում է, որ Նովրուզն ամենաընդունված և հարկի տոնն է համարվել: «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի և Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում: Սա ամենահարգի տոնն է, երբ առևտրականները փակում են իրենց կրպակները, արհեստավորները դադարեցնում են աշխատանքը, ամենքն ուրախանում են, միմյանց հյուրասիրում այն խմիչքներով և ուտելիքներով, որոնց դիպել է կրակը»:

Իրանական հին առասպելներում Նովրուզը կապել են իրանական միֆական թագավորների անվան հետ: Այսպես՝ մի գրվածքում ասվում է, որ այն օրը, երբ Աստված մարդկանց ազատեց տապից, սառնամանիքներից ու հիվանդություններից, Ջամշիդը (իրանական առասպելական թագավոր) այդ օրն անվանեց Նովրուզ և շքեղ տոն կազմակերպեց:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ Նովրուզը տոնել են, երբ Ջամշիդը դևերի հետ տարիներ տևած պատերազմում հաղթանակել է: Այս բոլոր պատմություններում կարելի է գտնել ձմեռվա ավարտի և գարնան զարթոնքի հետ կապված տարրեր: Գարնանամուտին հին իրանական ժողովուրդները տոնում էին սառնամանիքի  ու ձմեռվա նահանջը, կյանքի նորացումը և գարնան ավետումը:

Այս տոնն այնքան արմատացած է եղել ժողովրդի մեջ, որ անգամ  իսլամի ընդունումից հետո պահպանվել է և իսլամականացվել՝ շարունակվելով մինչև օրս:

Հետագայում այն տարածվել է նաև այլ ժողովուրդների ու ցեղերի շրջանում՝ ստանալով միջազգային բնույթ:  Թյուրքալեզու ժողովուրդների մոտ Նովրուզի տոնակատարությունը կապված է թյուրքական հին լեգենդի հետ, որի համաձայն՝ այդ օրը թյուրքերը դուրս են եկել Էրգենեկոնի (լեռներով շրջապատված տարածք) պաշարումից: Ներկայումս շատ երկրներում՝ Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում Նովրուզը պետական տոն է:

Նովրուզը Տաջիկստանում

Հին արեգակնային օրացույցով Նովրուզը նշում էին գարնանային գիշերահավասարի օրը, երբ ցերեկն ու գիշերը հավասարվում են: Գարնան սկսվելու հետ միասին սկսվում է հողագործի նոր հոգսերի և հույսերի շրջանը:  Մուսուլմանական լուսնային օրացույցի ընդունումից հետո իսլամ դավանող մի շարք ժողովուրդներ Նովրուզը սկսեցին նշել այդ օրացույցի առաջին ամսվա՝ Մուհարրամի առաջին օրը: Իրանում Նովրուզը նշում են մարտի 21-ին: Դրանից հետո մեկ շաբաթ պաշտոնական արձակուրդ է, իսկ ժողովրդի շրջանում տոնը տևում է 13 օր: Մարդիկ ջանում են Նոր տարին նշել՝ պահպանելով հնագույն ժամանակներից ավանդված սովորույթները:

Նովրուզին նախորդում են տան մաքրման հետ կապված  հետ կապված խորհրդանշական արարողություններ:  Այդ ընդհանուր մաքրությունը կոչվում էր խանե թեքանի կամ տան թափահարում և տևում երեքից չորս շաբաթ:

Հին թեհրանցիների համար Նոր տարին սկսվում էր նոր անկողին և հագուստ գնելով:  Երեխաների հագուստը վառվռուն էր՝ կանաչ, կարմիր, դեղին կամ կապույտ, կանայք նոր և փայլփլուն չադրաներ էին կարում, որպեսզի Նոր տարին դիմավորեն նոր հագուկապով:

Տարվա վերջին չորեքշաբթի օրը նշվում է «Չհարշաբե սուրին»՝ կարմիր չորեքշաբթին: Այդ օրը մայրամուտին դռան առաջ կրակ են վառում և ընտանիքի բոլոր անդամներով վրայից ցատկում՝ ասելով.

-Իմ դեղնությունը քեզ՝ քո կարմրությունը ինձ:

Այս արարողությունը ևս կապված է կրակով մաքրվելու հնագույն հավատալիքի հետ:

Իրանական հին տներից շատերը բակում ջրավազան  ունեին: Չհարշանբե սուրիի նախօրյակին ջրավազանի ջուրը թափում էին, մաքրում՝ հավատալով, որ այդպիսով ձմռան ընթացքում տանը կուտակված դառնությունները կհեռանան: Ապա նոր ջուր էին լցնում, որի մեջ տան անդամներից յուրաքանչյուրը մի կտոր շաքար կամ նաբաթ էր գցել՝ նորոգում և բարեբախտություն մաղթելով:

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր դարաշրջանում տեղական սովորույթներին և սնահավատություններին ավելանում էին նորերը՝ ելնելով տվյալ ժամանակի առանձնահատկություններից: Օրինակ՝ 100-150 տարի առաջ Թեհրան քաղաքում Արկ (Կամար) կոչվող հրապարակում մի հարթակի վրա թնդանոթի արկ էր դրված: Չհարշանբեսուրիի գիշերը տոնական եռուզեռի աղմկոտ պահին մարդիկ ջանում էին անցնել դրա տակով և երազանքների կատարում խնդրում:

Հին տարվա վերջին հինգշաբթի օրն այցելում են գերեզմաններ: Գերեզմանին հաց, հալվա և խուրմա են դնում և մոմ վառում:

Հնուց ի վեր Նովրուզի տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում հատիկ էին ցանում և դրանով  զարդարում տոնական սեղանը: Հին Իրանում Նովրուզից քսանհինգ օր առաջ քաղաքների հրապարակում կավե սյուներ էին դնում և դրանք ծածկում ցորենի, բրձի, գարու կամ ոսպի ծիլերով:

Տոնական սեղանն անվանում են «Հաֆթ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ պարագա, որոնց անվանումը սկսվում է Սին տառով.

  1. Խնձոր (Սիբ), որը խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն:
  2. Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիք (Սամանու), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է
  3. Վայրի ձիթապտուղը (Սենջեթ) խորհրդանշում է սերը
  4. Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը:
  5. Սումախը, որի պտուղները լինելով արևագույն, խորհրդանշում են բարու հաղթանակը չարի նկատմամբ, նաև, իրանցիների շատ սիրելի համեմունքների խորհուրդն է:
  6. Քացախը (Սերքե) իմաստության խորհուրդն է, որը նվիրում է իրանցիներին կյանքում շատ անհրաժեշտ համբերություն և մաքրություն:

Նովրուզի տոնին ընդունված էր միմյանց նվերներ տալ: Ավելի վաղ ժամանակներում տան մեծը  մետաղադրամներ էր նվիրում փոքրերին: Այդ սովորույթը քսաներորդ դարասկզբի իրանցի գրող Մահմուդ Էթեմադզադեն  «Գյուղացիների աղջիկը» վեպում նկարագրել է հետևյալ կերպ.- «Հաջ աղան լաբադեի[1] գրպանից մի տուփ հանեց և տվեց կնոջը: Մարգարտյա շղթա էր՝ մանր ու դեղին հատիկներով վեց շարին համեմատաբար խոշոր ու մաքուր հատերով շար ամրացրած:

Հաջ աղան Սարթախթե Դարուղեի գոհարավաճառ Հաջ Մոավենից անցյալ շաբաթ էր այն քառասուն թումանով  գնել: Տիկնոջ այտերն ուրախությունից շառագունեցին: Գլուխը կախեց և կամաց ասաց.

  • Աստված Ձեզ պահապան: Շեն տուն:
  • Դրանից հետո երեխաներն էլ հայրիկին մոտեցան: Վարդաջուր տվեցին, համբուրվեցին և տոնական նվեր ստացան, հետո մոր կողմը գնացին:
  • Զահրան խանումը հորից մի զույգ փիրուզյա ականջօղ և հինգ ղրանանոց նոր մետաղադրամ մորից նվեր ստացավ….»:

Նովրուզի վերջին՝ տասներեքերորդ օրը ընտանիքներով մեկնում են քաղաքից դուրս, ընտրում որևէ կանաչազարդ տեղ և այնտեղ նշում տոնական վերջին օրը:

Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

 

Պարեգոտի նման երկարափեշ վերնազգեստ, որ կրում են մուսւոլմանական կրոնավորները կամ Մեքքա ուխտագնացություն կատարած մարդիկ[1]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում