Ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի երթի մասնակիցները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը «որովհետև նրա իմացությամբ և համաձայնությամբ է տեղի ունեցել Արթուրի կալանավորումը»: Նրանք պահանջում են նաև քրեական գործ հարուցել այն քննիչի նկատմամբ, որը միջնորդել է երկրորդ անգամ կալանավորելու Արթուր Սարգսյանին, և այն դատավորի դեմ, որ այդ միջնորդությունը բավարարել է։
«Արթուրի սպանությունը պետք է մնա իրենց կոկորդին: Չպետք է հանդուրժենք այդ անպատվությունը» ,- հայտարարում է ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
Ակտիվիստները նստացույց են անում՝ փակելով Նալբանդյան փողոցը: Ոստիկանները բռնի ուժով ազատում են փողոցը: Հրմշտոց և քաշքշուկ է տեղի ունենում ցուցարարների և ոստիակնների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում: