Վրաստանում եղանակային պայմանների վատացման պատճառով ձնահյուսքի վտանգով պայմանավորված ռազմավիրական ճանապարհի՝ դեպի Ռուսաստան ուղղության փակմանը հետևել է նաև դեպի Հայաստան երթևեկության արգելքը՝ տեղեկացնում է interfax.ru-ն՝ հղում կատարելով Վրաստանի ավտոճանապարհների գերատեսչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ առատ ձյան, ձնաբուքի և վատ տեսանելիության պատճառով արգելված է երթևեկությունը Կոդա-Նինոցմինդա մայրուղու 94-110 –րդ կմ-ում Նարդևան-Փարավանի հատվածում:
Նույն ճանապարհի 110-146-րդ կմ-ում՝ Ռոդիոնովկա-Նինոցմինդա հատվածում, արգելված է բեռնատար մեքենաների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: