Թուրքական Günes թերթի վերջին համարի շապիկին պատկերված է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ նացիստական հագուստով՝ տեղեկացնում է Bild-ը:
Նկարը թուրքերենով մակագրված է «Տիկին Հիտլեր» և «սարսափեի տիկին», պատկերված է նաև ֆաշիզմի խորհրդանիշ սվաստիկան:
Գերմանիան և Թուրքիան դիվանագիտական վեճի մեջ հայտնվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայում չեղարկվեցին թուրքական քաղաքական մի շարք ակցիաներ, որոնք պետք է անցկացվեին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի շրջանակներում: