Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: Ինչպես հաղորդում է hqqin.az-ը, Ադրբեջանի նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումի շրջանակներում:
Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Երևանն իբրև թե «ձեռնարկում է բոլոր ջանքերը Արցախի ստատուս-քվոն պահպանելու համար»: «Սակայն ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հարցով միջնորդ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լավ հարաբերություններ է կառուցել բոլոր պետությունների հետ՝ բացառությամբ Հայաստանի: