Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կթուլանա

Ռուսաստանը առիթը բաց չի թողնում Թուրքիան իր ազդեցության տակ բերելու և Արևմուտքից Թուրքիային կտրելու համար, թեև դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապերի խզման մասին: Բայց մյուս կողմից՝ ռուս-թուրքական վերջին սրացումից հետո Ռուսաստանը զգուշավորությամբ է մոտենում Թուրքիայի հետ համագործակցությանը, և արդեն իսկ հստակ է, որ Հայաստանին «ձեռքից բաց չթողնելը» կարևոր է հենց Ռուսաստանի համար, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով Մոսկվայում կայացած ռուս-թուրքական վերջին բանակցությունների մասին:

Թուրքագետը իրատեսական չի համարում այն միտքը, թե Ռուսաստանը կարող է այսօր նախաձեռնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց, քանի որ դա չի բխում Ռուսաստանի շահերից:

– Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե երկու կողմերը բանակցությունների ընթացքում քննարկել են Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միություն ստեղծելու հարցը: Սա քննարկվող նախագի՞ծ է, թե՞ պարզապես Էրդողանի առաջարկը կամ ցանկությունը:

– Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության գաղափարը ընդամենը Էրդողանի գաղափարն է: Որքան ինձ է հայտնի՝ Ռուսաստանը դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այդ հարցի մասին: Իսկ ինչի՞ է նման հայտարարություն արվում հենց այս պահին: Երկրորդ հարցը հենց դրան է վերաբերում: Այս պահին Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները ամենածանր, ամենալարված շրջանն են ապրում, և Ռուսաստանը առիթը բաց չի թողնում Թուրքիան ամբողջովին իր ազդեցության տակ բերելու և Արևմուտքից կտրելու համար:

Իհարկե, դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապերի խզման մասին, քանի որ Թուրքիան ևս գիտակցում է, որ իր անվտանգության հիմնական երաշխավորը հենց ՆԱՏՕ-ն է, սակայն Ռուսաստանի հետ մերձեցումը կարող է նաև որպես շանտաժ կիրառվել Էրդողանի կողմից Արևմուտքի դեմ: Թեև այդ հայտարարությունը ունի «փիառ» նշանակություն, այն փոխադարձաբար ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային, որը, ինչպես գիտենք, մշտապես կարողացել է հակակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

– Նկատի ունեք, որ Ռուսաստանն իր ակնկալիքներն ունի Թուրքիայից, իսկ Թուրքիան իր հերթին պատասխան առաջա՞րկ է անում ռուսական կողմին:

– Չի կարելի բացառել, որ նման բանի շուրջ կարող էր խոսք գնալ և ընդամենը խոսք գնալ, բայց պարզ չէ, թե ինչ ձևաչափի միություն դա պիտի լինի: Շատ բարդ է հասկանալ դրա բովանդակությունը:

– Ռուս-թուրքական այս բանակցությունները որքանո՞վ են առնչվում հայկական հարցերին:

– Անշուշտ այդ անհանգստությունը մշտապես կա: Մշտապես մտավախություն կա, որ Թուրքիա-Ռուսաստան և Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման ժամանակ Հայաստանի շահերը կարող են ոտնահարվել, բայց Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերջին սրացումից հետո, երբ Թուրքիան խփեց ռուսական ռազմական օդանավը Սիրիայում, Ռուսաստանը արդեն զգուշավորությամբ է մոտենում Թուրքիայի հետ համագործակցությանը, և արդեն հստակ է, որ Հայաստանին ձեռքից բաց չթողնելը կարևոր է հենց Ռուսաստանի համար: Հայաստանի անվտանգությունը կարևոր է Ռուսաստանի համար, որպեսզի տարածաշրջանում ունենա վստահելի դիրք: Այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե Հայաստանի, այլ հենց իր մասին է մտածում: Եթե Հայաստանը անվտանգ է, Հայաստանը կա, ուրեմն կա նաև Ռուսաստանը տարածաշրջանում: Փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող լինել վստահելի ուժեր: Չեմ ուզում ասել գործընկեր կամ դաշնակից, քանի որ դա շատ ավելի հեռու է իրականությունից:
– Ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանը և Թուրքիան վերականգնե՞լ են հարաբերությունների նախկին մակարդակը:

– Նախկին մակարդակն, իհարկե, դեռ չի վերականգնվել, դեռ բազմաթիվ սահմանափակումներ կան երկկողմ հարաբերություններում: Դրանցից մեկը, օրինակ, վիզային ռեժիմի չեղարկման հարցն է, որը դեռ չի մտել ուժի մեջ: Մի շարք սահմանափակումներ, կապված սննդամթերքի հետ, դեռ չեն վերացվել, Թուրքիայում դեռ չկան ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ հոսքերը, Ռուսաստանի հասարակության մեջ չի վերականգնվել վստահությունը Թուրքիայի հանդեպ: Դա չի կարող այդքան շուտ վերականգնվել, պարզապես տարածաշրջանի քաղաքական զարգացումները դրդում են Ռուսաստանին և Թուրքիային քայլել իրադրության տակ:

– Փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց՝ ասելով, թե ինքը չի բացառում, որ Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը ի պատասխան՝ Ռուսաստանը կարող էր ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթային ծրագիր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երբևէ չի բխել Ռուսաստանի շահերից: Առաջին և վերջին փորձը տապալվեց Թուրքիայի մեղքով, և ըստ որոշ տեղեկությունների՝ տապալման մեջ իր բաժինն է ունեցել նաև Ռուսաստանը: Եվ հիմա մի քիչ իրատեսական չէ ասել, թե Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել Ռուսաստանի առաջարկով: Սահմանը բացելու դեպքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թուլանում է, և այս պարագայում Ռուսաստանին որևէ կերպ ձեռնտու չէ նման սցենար: Ռուսաստանը ամեն դեպքում նման շահագրգռվածություն չունի: Ռուսաստանը ունի այլ՝ ավելի գլոբալ շահեր:

– Եվ հետո, եթե բացվի սահմանը, ինչ-որ առումով նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազան է կորցնում իր արդիականությունը: Կարո՞ղ ենք այդպես ասել:

– Իհարկե, որոշ չափով այդպես է: Եթե հակառակ կողմը այլևս «վտանգ» չի ներկայացնում, բարեկամ երկիր է, ապա ինչ-որ չափով նվազում է ռազմական ներկայության նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում