Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Մոսկվան ԼՂ և հայ-թուրքական հարցերի փաթեթային լուծման նախագի՞ծ է առաջարկել

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը առաջիկայում հետաքրքիր զարգացումներ է կանխատեսում՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման և նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցի հետ:

Փորձագետը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած հանդիպումներին, մասնավորապես, Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև, ինչպես նաև Հայաստանի նախագահի՝ մարտի 14-15-ը կայանալիք երկօրյա պաշտոնական այցին և ՌԴ նախագահի ղեկավարության հետ կայանալիք բանակցություններին, կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը առաջարկել է փաթեթային ձևով քննարկել ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները: Տարասովի խոսքերով՝ պատահական չէ, որ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Կարծում եմ՝ կարող են առաջարկել այդպիսի փոխզիջումային սցենար, որով Ալիևը և Էրդողանը կփրկեն իրենց ճնշումներից՝ գնալով Սերժ Սարգսյանի հետ սեպարատ բանակցությունների, ավելի ճիշտ ասած՝ մի քանի շրջան՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ էլ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի փոխարեն»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ի՞նչ կարող եք ասել Հայաստանի նախագահի մոսկովյան այցի մասին: Ի՞նչ հարցեր են, Ձեր կարծիքով, քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները և ի՞նչ անդրադարձ կլինի ղարաբաղյան հարցին:

– Նախ, Հայաստանի նախագահը գնում է Մոսկվա Փարիզից հետո, իսկ Փարիզում նա շատ կարևոր հայտարարություն է արել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող, կարող է պատժամիջոցներ կիրառել հակամարտող այն կողմի նկատմամբ, որը խախտում է 1994-95 թթ. համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղում անժամկետ զինադադարի և զինադադարի ամրապնդման մասին: Ի դեպ, սա առաջին լուրջ հայտարարությունն է այս խնդրի մասին: Սա առաջին հանգամանքն է:

Երկրորդն այն է, որ Սերժ Սարգսյանը կլինի Մոսկվայում Պուտինի և Էրդողանի հանդիպումից անմիջապես հետո: Վերջիններս տետատետ հանդիպում են ունեցել: Պաշտոնական տեղեկությունները անդրկովկասյան մի քանի բազային հարցերի մասին շատ հակասական է: Թուրքիայի նախագահն ասում էր, թե Թուրքիան ու Ռուսաստանը քննարկել են Անկարա-Բաքու-Մոսկվա միություն ստեղծելու նախագիծը, իսկ ռուսական կողմը, ի միջի այլոց, արհամարհեց այդ առաջարկությունը: Ավելին, խոսելով սիրիական հակամարտության կարգավորման մասին՝ Թուրքիան չհիշատակեց Իրանի անունը, իսկ ռուսական կողմը խոսեց գործընթացին Իրանի մասնակցության մասին:

– Եվ ի դեպ, Թուրքիան առաջին անգամ չի խոսում նմանատիպ ձևաչափի ստեղծման մասին:

– Այո, դա նշանակում է, որ բանակցող երկրներից մեկը բարձրացրել է ինչ-որ խնդիր, հրապարակայնացրել է այն (խոսքը Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինքի մասին է), իսկ Ռուսաստանը, բնականաբար, պետք է ինչ-որ կերպ մեկնաբաներ դա: Հատկապես հաշվի առնելով այն, որ Էրդողանը խոսում էր ղարաբաղյան կարգավորման մասին, ենթադրում ենք, որ ռուսական կողմը իր նախագիծն ունի և առաջարկել է համալիր կերպով քննարկել Անդրկովկասի գործընթացները՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ միասին:

Մենք լուրջ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը այդ հանդիպումից (Պուտին-Էրդողան) անմիջապես հետո, ընդունելով կարծեմ Հունաստանի արտաքին գործերի նախարարին, հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները: Այդ հայտարարությունը արտաքնապես մոտիվացված չէր: Հայաստանի պաշտպանության նախարարը, ելույթ ունենալով Միջազգային բանավեճի «Վալդայ» ակումբի երևանյան նիստին, ճիշտ նույն ձևով հանկարծ բարձրացրեց նույն հարցը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

– Կարծում եք, թե սա ինչ-որ նախաձեռնությո՞ւն է:

– Այո: Թուրքիան կորցրել է տարածաշրջանային խաղացողի կարգավիճակը՝ չգնալով Երևանի հետ հարաբերությունների նորմալացման: Սա հանգեցնում է այն մտքին, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, գիտի ավելին, քան մոսկվացի վերլուծաբանները, և նրանք գործում են այն ուղղությամբ, որպեսզի փաթեթային ձևով քննարկեն առաջին հերթին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորորումը, երկրորդը՝ հայ-թուրքական հարաբերությունները:

Թուրքիան այսօր շրջափակման մեջ է Եվրոպայի կողմից և աշխարհաքաղաքական շատ բարդ իրադրության մեջ է, ամենայն հավանականությամբ պարտվում է քրդական հարցում, որովհետև Արևմուտքն աջակցում է քրդերին: Այս իրավիճակում Թուրքիայի կողմից գրագետ քայլ կլիներ Հայաստանի հետ կոնտակտի մեջ մտնելը, իսկ ավելի կոնկրետ՝ ցյուրիխյան արձանագրությունները հաստատելը, որպեսզի հանգստացնի, այսպես ասած, քրիստոնյա Եվրոպային:

Բայց հարցը միայն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չէ, որովհետև մի կողմից ձևավորվում է ռազմաքաղաքական դաշինք Մոսկվայի ու Անկարայի միջև, մյուս կողմից՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության անդամ է, երրորդը՝ Ռուսաստանը այսօր ռազմականապես ներկա է Սիրիայում և նաև ռազմաբազա ունի Հայաստանում: Իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ Ռուսաստանը իր մերձավորարևելյան գործունեության մեջ օգտագործի իր ռազմաբազան Հայաստանում, և այս առնչությամբ անհրաժեշտ է փաթեթային համաձայնություն Ղարաբաղի հարցով:

Սերժ Սարգսյանը հիմա Մոսկվայում է, իսկ Իլհամ Ալիևը Փարիզում է, և կարծում եմ, որ կարող են առաջարկել այդպիսի փոխզիջումային սցենար, որով Ալիևը և Էրդողանը կփրկեն իրենց ճնշումներից՝ գնալով Սերժ Սարգսյանի հետ սեպարատ բանակցությունների, ավելի ճիշտ ասած՝ մի քանի շրջան՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ էլ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի փոխարեն: Ես այստեղ այլ համատեքստ չեմ տեսնում:

– Կարծում եք՝ Պուտինը և Էրդողանը քննարկե՞լ են նմանատիպ տարբերակ:

– Դա չի կարելի բացառել: Ռուսաստանը և Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունեն, իսկ Ռուսաստանը և Հայաստանը՝ ռազմավարական գործընկերություն, մենք միասնական ռազմաքաղաքական բլոկի ու Եվրասիական միության անդամ ենք, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Առավել ևս հաշվի առնելով հայերի պատմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ուշ թե շուտ ստիպված կլինեն լուծել հայկական հարցը Թուրքիայի հետ: Եվ հետո աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան փոխվում է, շատ հնարավոր է, որ Թուրքիան մտավախություն ունի, թե Հայաստանի սահմանակից շրջաններում կարող է ստեղծվել քրդական պետություն, և քրդական գործոնի դեմ հանդես գալու համար ցանկալի կլիներ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ու չեզոքացնել քրդական ազդեցությունը հայերի միջոցով:
– Բայց չէ՞ որ մենք նմանատիպ քայլ չենք տեսնում Թուրքիայի ղեկավարության կողմից:

– Հրապարակային քաղաքականության մեջ նման քայլեր չեն երևում, բայց եթե նայեք իրադարձությունների ժամանակագրությունը, ամեն ինչ պարզ կլինի: Մեծ քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում: Ինչո՞ւ պարոն Նալբանդյանը հանկարծ հիշեց Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, առանց որևէ շարժառիթի: Ինչո՞ւ է Հայաստանի պաշտպանության նախարարը, կրկին առանց արտաքին շարժառիթի, բարձրացնում նույն հարցը: Նմանատիպ գործիչները հենց այնպես հայտարարություններ չեն անում:

– Եվ Դուք կարծում եք, որ սա ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հարցի հետ:

– Իհարկե, առանց ղարաբաղյան խնդրի լուծման՝ հնարավոր չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունները: Հավանաբար դիտարկվում է ինչ-որ փաթեթային նախագիծ:
– Բայց դա ավելի շատ թուրքական ընկալում է, թե առանց ղարաբաղյան հարցի լուծման՝ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները չեն կարող կարգավորվել:

– Ոչ, դա Բաքվի ընկալումն է: Ցյուրիխյան արձանագրություններում որևէ կետ չկա Ադրբեջանի հետ կապի մասին: Թուրքիան ու Հայաստանը 2009 թ. հոկտեմբերին ստորագրեցին այդ արձանագրությունները, և իրավական տեսանկյունից այնտեղ որևէ կերպ չէր մատնանշվում ղարաբաղյան հարցը: Բաքուն հետո դա կապեց ղարաբաղյան հարցի հետ և ստիպեց Անկարային կապել այս երկու խնդիրները: Եթե խոսենք միջազգային իրավունքի տեսանկյունից, Հայաստանը ու Թուրքիան կարող են ինքնուրույն սկսել կարգավորման գործընթաց, առանց ղարաբաղյան հարցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում