Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելը։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ պարամետրերը հայտնի են, և կարելի է գտնել ուղիներ այդ ձգձգվող հակամատության կարգավորման համար»,-ասել է Օլանդը։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է բանակցությունների վերսկսում։ Օլանդի խոսքով՝ առկա ստատուս-քվոն անընդունելի է։ «Ռիսկեր կան, և մենք համոզվեցինք դրանում անցած տարվա ապրիլին, երբ միջադեպ տեղի ունեցավ»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Նա նաև ընդգծել է Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը խթանելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է ներդրում անենք Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կայունացման գործում։ Ինչպես և այլ հարցերում, մենք պետք է խրախուսենք երկխոսությունն այս հարցում ևս»,-ասել է Օլանդը։