Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թավշյա կամ ուղիղ իշխանափոխության կոալիցիան

Նախընտրական շրջանում հաճախակի քննարկվող թեմաներից մեկը հետընտրական կոալիցիայի հարցն է, որի վերաբերյալ հարցադրումները նաև դարձել են ընդդիմության ինդիկատոր, գնահատման չափանիշ: Կուսակցությունները մեկը մյուսի հետևից փորձում են հայտարարել, թե բացառվում է ՀՀԿ-ի հետ հետընտրական կոալիցիան: Այդ հայտարարությունների քաղաքական արժեքն իրականում զրո է և դրանք գործնականում նպաստում են միայն ընդհանուր իրականության լղոզմանը: Պատճառն այն է, որ այդպիսի կոալիցիան ի սկզբանե բացառված է նախ և առաջ այն պատճառով, որ ՀՀԿ-ն չունի դրա կարիքը: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի համար կամ Սերժ Սարգսյանի համար ներկայիս խորհրդարանական ընտրություններում դիտվում է պլան Ա և պլան Բ: Այլ պլան պարզապես չկա, այլ տարբերակը պարզապես ֆորս մաժոր է: Պլան Ա-ն ՀՀԿ-ի համար միանձնյա մեծամասնության հասնելն է, իսկ պլան Բ-ն՝ ՀՅԴ-ի հետ կոալիցիան կրկնելով կայուն մեծամասնություն ձևավորելը: Իշխանության այդ պլանները չափազանց պարզ են, հետևաբար հարց է առաջանում, թե որն է հանրային ուշադրությունը, միտքը, էներգիան գործնականում անիրական և անհեռանկար մտորումների վրա տանելն ու առավել ևս ընդդիմադիր ուժերի գնահատման արհեստական չափանիշներ սահմանելը: Եթե բանը հասնում է ֆորս մաժորին, ապա այստեղ արդեն պետք է խոսել ոչ թե կոալիցիայի, այլ պարզապես թավշյա կամ ուղղակի իշխանափոխության մասին: Ֆորս մաժորը տվյալ դեպքում այն է, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ի զորու չեն կազմել կայուն մեծամասնություն և կա երրորդ ուժի կարիք: Դա արդեն գործնականում հավասարազոր կլինի թավշյա իշխանափոխության, թեև շատ դժվար կլինի ասել, թե ինչ տեսքով: Այդ պարագան իշխանափոխության կարող է բերել ՀՀԿ-ի ներքին շրջանակում միայն, կամ ՀՅԴ-ի և երրորդ ուժի դաշնությամբ, կամ մեկ այլ տաբերակով: Այստեղ իհարկե հնարավոր կոմբինացիաները կարող են բազմաթիվ լինել:

Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն այդ պարագայում ստիպված կլինի իշխանությունը պահել արդեն այլ ուժի թելադրած կանոններով, ինչն էլ ժամանակի ընթացքում կբերի իշխանության փոփոխության, եթե իհարկե տվյալ ուժը չի լինի այդ հարցում բացարձակ ապաշնորհ: Բայց ակնհայտ է նաև, որ իշխանափոխությունն այդ դեպքում սկզբունքորեն չի տարբերվի Հայաստանի 25 տարիների անկախության պատմության մեջ գործնականում երկու նախորդ իշխանափոխություններից՝ 1998 թվականի թավշյա իշխանափոխությունից և 2007-08 թվականի հերթական իշխանափոխությունից, որը ինչ որ իմաստով ևս հնարավոր է համարել թավշյա, պարզապես Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հրաժարական տվեց ժամկետից շուտ, այլ հեռացավ իր ժամկետին, թեև ակնհայտորեն ուներ իշխանությունը շարունակելու պլաններ: Ընդ որում, ներկայումս ֆորս մաժորի դեպքում հնարավոր թավշյա իշխանափոխության պարագայում հավանական տարբերակներից է նաև այն, որ այդպիսի իշխանափոխություն իրականացվի հենց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իհարկե ավելի ուշ՝ նրա անխուսափելի հեռացումով:

Իհարկե այլ հարց է, թե գործնականում որքան է ֆորս մաժորի այն հավանականությունը, որ ՀՀԿ-ն անկարող լինի նույնիսկ ՀՅԴ-ի հետ ապահովել կայուն մեծամասնություն՝ ներկայիս ռեսուրսային դասավորվածության պայմաններում: Առավել ևս, որ մյուս տեսանկյունից, եթե այդուամենայնիվ լինի այդպիսի իրավիճակ, ապա դա ըստ էության կարող է ավարտվել այսպես ասած՝ պարզ կամ ուղղակի իշխանափոխությամբ, երբ կոալիցիա կկազմեն բոլորովին այլ ուժեր: Այստեղ արդեն հետաքրքրական է դառնում, թե մասնակից ուժերից ո՞վ ում հետ է պատրաստ լինել կոալիցիայի մեջ, եթե առաջանա իշխանությունը վերցնելու իրական շանս: Այդ հարցը սակայն նախընտրական գործընթացում քննարկվող չէ: Կոալիցիայի թեման հիմնականում շոշափվում է «հավատաքննության» տրամաբանության մեջ, այսինքն՝ հարցերը տրվում են բացառապես ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու պրիզմայով: Այդ հարթության վրա, մարտավարական իմաստով քաղաքական նշանակություն ունեցող, քաղաքական նույնիսկ նախընտրական նոր իրավիճակ ձևավորելու ունակ, ներուժ պարունակող հարցն ըստ էության վերածվում է բուտաֆորիայի: Ըստ այդմ, առավել նախընտրելի է, որպեսզի այն ընդհանրապես չշոշափվի և հանրությունը ձերբազատվի կեղծ կամ արհեստածին կողմնորոշիչներից, իսկ քաղաքական ուժերն էլ դրա փոխարեն հանրությանը ստիպված լինեն ներկայացնել նոր քաղաքական իրավիճակ առաջացնելու ներուժ պարունակող այլ նախաձեռնություններ կամ մտադրություններ, որոնք միտված կլինեն հասարակության առաջ պատասխանատվություն ստանձնելուն, ոչ թե «ես կոալիցիա չեմ կազմի ՀՀԿ-ի հետ» հայտարարությունն անելուն և ձեռքերն այդպիսով լվացած համարելուն: Խոշոր հաշվով, քարոզարշավի առաջին շաբաթից հետո նշմարելի խնդիրներից մեկն այն է, որ հանրությանը ներկայացող ուժերը գործնականում խոսում են միայն այն մասին, թե ինչ կանեն իշխանությունը վերցնելու դեպքում: Հայաստանյան իրականության պայմաններում, մեղմ ասած, պակաս կարևոր չէ նաև պատասխանատվություն վերցնել քայլերի համար, որ քաղաքական ուժերը պետք է և կարող են անել իշխանությունը չվերցնելու դեպքում: Առավել ևս, որ իրողությունները սթափ գնահատելու պարագայում կարծես թե հստակ է, որ առավել հավանական է հանգուցալուծման հենց երկրորդ տարբերակը:

 

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում