Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների գործունեությանը՝ ուղղված Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրամիության ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նրա խոսքով՝ Արցախում ստատուս-քվոն անկայուն է: «Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը պարբերաբար այցելում է տարածաշրջան»,-ասել է Մարդը և հավելել, որ նա մոտակա ժամանակներս կլինի նաև Ադրբեջանում: