Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ նիստում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի դիտարկմանը, որ համացանցը լցված է այն գաղափարով, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է անօգնական, առողջական ծանր վիճակում, նշեց. «Նման գործերը թե՛ կուսակցական առումով, թե՛ ընդհանրապես քննարկման առարկա չեն մեզ համար:
Բայց մենք էլ ենք ուզում, որ խնդիրը այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի… Հատուկ կարգեր կան, հատուկ մոտեցումներ կան, հատուկ մարդիկ կան, որոնք մտածում են այդ մասին: Մենք էլ ենք ուզում, որ իրոք ազատվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: