Լոս Անջելեսում կայացել է Կինորավեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը՝«Օսկար-2017»-ը, որն այս տարի վարել է ամերիկացի հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը:
Ինչպես հաղորդում է abcnews.go.com-ը, Քիմելը մրցանակաբշխության ժամանակ կատկել է՝ ասելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց որևէ գրառում չի արել Twitter-ում: Հաղորդավարը որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ու առաջինը թվիթ անել:
Քիմելը հենց բեմից գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ անհանգստանում է նախագահի համար, քանի որ «Օսկար»-ն արդեն 2 ժամից ավելի շարունակվում է, սակայն Թրամփի կողմից որևէ արձագանք չկա:
Որոշ ժամանակ անց հաղորդավարը Թրամփին 2-րդ հաղորդագրությունն է ուղարկել՝ նշելով, որ դերասանուհի Մերիլ Սթրիփն բարևում է իրեն:
ԱՄՆ նախագահռն առայժմ չի արձագանքել Քիմելի հաղորդագրություններին: