Tuesday, 14 05 2024
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը

Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է

Այսօր վաղ առավոտից տագնապեցնող տեղեկություններ են ստացվում Արցախից։ շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած պատերազմը և ապրիլի 5-ին հաստատված հրադադարը դժվար է ասել, թե որքան կտևի։ Վերջին ամիսներին մերթընդմերթ ակտիվացող և պասիվացող թշնամու գործողությունները պատերազմի դաշտում մեծապես պայմանավորում են արտաքին՝ աշխարհաքաղաքական և ներքին՝ սոցիալ-քաղաքական զարգացումները։ Ամենևին չի բացառվում անգամ, որ երբ այս տողերը հրապարակվեն, Ադրբեջանը կրկին ու հերթական անգամ խախտի հրադադարը, կամ հարձակում ձեռնարկի: Համենայնդեպս, այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն այլևս լիովին բացահայտել է իր անմեղսունակությունը և անկանխատեսելիությունը բոլոր առումներով: Եվ ըստ այդմ՝ առկա հրադադարն անգամ երկարաժամկետ լինելու դեպքում ինքնին չի կարող Հայաստանի և Արցախի համար լինել անվտանգության երաշխիք, եթե չամրագրվի հրադադարի շատ հստակ մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններով և պարտավորություններով:

Անգամ նման պարտավորություններն, իհարկե, երաշխիք չեն կարող հանդիսանալ Ալիևի հետ գործ ունենալու դեպքում, սակայն սա նվազագույնն է, որ այժմ հրամայական է Հայաստանի և Արցախի համար: Եվ ուրեմն այստեղ ակնհայտ է, որ կա ահռելի խնդիր դիվանագիտական ճակատում, և երկու հայկական պետությունները պետք է ձեռնամուխ լինեն այդ խնդիրը լուծելուն: Իրավիճակը շատ հստակ է՝ հայկական բանակը ապրիլյան երեք-չորս օրերին, ըստ էության, կանգնեցրել է վերջին երեք-չորս տարիներին ահռելի քանակությամբ սպառազինություն կուտակած հսկա ռազմական մեքենան, որը գերազանցում էր մեզ թե՛ մարդկային թվաքանակի, թե՛ սպառազինության ծավալների առումով: Սակայն մեր՝ առավելապես 18-20 տարեկան պատանիներով ու երիտասարդներով համալրված զինված ուժերը կարողացել են ոչ միայն կանգնեցնել այդ մեքենան, որտեղ մեծ թիվ են կազմում նաև վարձկանները, այլև ըստ էության ստիպել այդ մեքենային հետ գնալ, ընդ որում՝ այնպես ու այնքան, որ քաջարի և խրոխտ Ալիևը ստիպված է գոնե առժամանակ շունչ քաշելու համար գնալ հրադադարի:

Անցյալ տարի ապրիլին հայկական բանակն արել է իր գործը հերթական անգամ և սպասում էր, թե ինչ է անելու հայկական դիվանագիտությունը: Ապրիլյան օրերին այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի նշաձողեր, և մնում էր դրանք ամրացնել ու դրանցում սահմանված նպատակներին հասնել: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման նախապատրաստության մասին՝ միաժամանակ նշելով, թե չի կարող խոսք լինել որևէ նոր հրադադարի համաձայնագրի մասին, քանի որ կա 1994 թվականի համաձայնագիրը: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի համար այստեղ արժեքը Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է, և եթե նոր հրադադարի համաձայնագրում լիներ նման ստորագրություն, ապա Հայաստանի համար էլ դա սկզբունքորեն կլիներ ընդունելի: Սակայն սա, իհարկե, անկասկած քիչ էր՝ վերադառնալ կամ վերահաստատել 1994 թվականի ստորագրություններն ու պայմանավորվածությունները:

Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը թույլ է տվել խոշոր սադրանք, մեծ հանդգնություն, և եթե ռազմական առումով նրան չի պարտադրվել զուտ ֆիզիկական պարտություն և նոր տարածքային կորուստ՝ իհարկե, մտածելով նաև հայկական զինված ուժերի կյանքերի մասին, ապա դա պետք է փոխհատուցվեր դիվանագիտական դաշտում բանակցային գործընթացում նոր իրավիճակ բերելով, որն անխուսափելիորեն պետք է ենթադրեր Լեռնային Ղարաբաղի որակապես նոր կարգավիճակ, նոր՝ անգամ 1994-ի համաձայնագրի համեմատ: Հայկական դիվանագիտությունը չկարողացավ լուծել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղը կարգավորման գործընթացում չստացավ սուբյեկտայնություն, ինչը նշանակում է, որ դիվանագիտությունը հերթական անգամ անհամարժեք գտնվեց զինված ուժերի գործունեությանը և տապալեց նրանց արձանագրած արդյունքները: Իսկ այդ դեպքում կարող ենք չկասկածել, որ շատ շուտով իրադարձությունների զարգացումը կրկին կբերի նրան, որ հայկական զինուժը ստիպված կլինի բավական ծանր գնով կրկին ուղղել դիվանագիտության սխալների և վրիպումների հետևանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում