ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ չնայած այն բանին, որ նա զայրացրել է ԱՄՆ-ի վարչակազմին իր գործողություններով։ Թրամփը նկատի է ունեցել բալիստիկ հրթիռների փորձարկումները։
«Երբեք պետք է չէ ասել ոչ։ Հավանաբար, արդեն չափազանց ուշ՝ հատկապես հաշվի առնելով ստեղծված պատկերը…Նա շատ է զայրացրել մեզ իր գործողություններով, և անկեղծ ասած, դա խնդիր է, որով պետք է զբաղվեր Օբամայի վարչակազմը»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը համարում է Հյուսիսային Կորեան մեծ խնդիր իր ազգային անվտանգության համար։
Թրամփը հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար հակահրթիռային պաշտպանության արագացված ստեղծումը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի զսպման բազմաթիվ հնարավոր տարբերակներից մեկը։