Արգենտինացի գիտնական-հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը և նրա ուղեկցողը ողջ են մնացել Նիկարագուայում գործող Մասայան հրաբխի խառնարանը ընկնելուց հետո, հյատնում է The Independent-ը:
Տարեց հետազոտողը և 25-ամյա ուղեկցողը ընկել են 635 մետրանոց հրաբխի խառնարանը պարանի կտրվելու պատճառով: Այնտեղ նրանց գտել են հրշեջները: Տղամարդիկ տուժել են ջրազրկումից, սակայն ներկայումս իրենց լավ են զգում: