Զինված ավազակախմբերը հրթիռակոծել են Դամասկոսի հյուսիսային Հարաստա արվարձանը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել նվազագույնը տաս մարդ: Բացի այդ, էական վնաս է պատճառվել բնակելի շենքերին և քաղաքացիների անձնական գույքին:
Դամասկոսի ոստիկանությունում հաստատել են, որ հարձակման համար պատասխանատու են «Ֆաջր Ումմա» խմբավորման զինյալները, որոնք չեն պահպանում հրադադարի համաձայնությունը: