ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի հրամանն ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար պետքարանների մասին։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում։
Այդ հրամանը թույլ է տվել տրանսգենդերներին ընտրել, թե որ պետքարանից և հանդերձարանից օգտվել՝ ելնելով սեփական սեռի մասին պատկերացումներից։
Նշվում է, որ ամերիկյան Արդարադատության նախարարությունը հանձնառու է մնում ԼԳԲՏ ուսանողների պաշտպանությանը խտրականությունից, ծաղրից ու հետապնդումներից։