Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Սերժ Սարգսյանը վարչապետին կդարձնի վերահսկելի կամ էլ կասի՝ սիրուն չի, հաջողություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց։ Ցուցակից բացակայում է վարչապետը, նրա նախարարական թիմը, որ վերջերս էին անդամագրվել ՀՀԿ-ին։ Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանն այդկերպ փորձում է կանխե՞լ վարչապետի դիրքերի ամրապնդումը կուսակցության ներսում։

-Բնական է, որ վարչապետը և նրա թիմը չկան ցուցակում։ Բնակության խնդիրն, այնուամենայնիվ կար։ Բնական է նաև, որ իր թիմը չէր առանձնանա իրենից, իմաստ չուներ։ Կամ կմասնակցեր իր թիմով, իր կշռով, կամ էլ՝ ոչ ոք չի գնում։ Այսինքն՝ կային նախնական միտումներ, որ Կարեն Կարապետյանն այդ ցուցակի մեջ չպետք է լիներ։ Առանձին նախարարների ներգրավումն այդ վիճակում, կարծում եմ, նպատակահարմար չէր։

Այն, որ ցուցակում պետք է լինեին հենց Սերժ Սարգսյանի թիմի մարդիկ, պարզ էր՝ նա անվստահելի մարդկանց չէր թողնի։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ 2018-ից հետո պաշտոնավարելուն, բնական է, որ հարցեր են առաջացել։ Ներքին խնդիրներ են ի հայտ եկել, որոնց մասին չէի ցանկանա խոսել։ Ամեն դեպքում Կարեն Կարապետյանն իր թիմով ներկայացնում է ՀՀԿ-ին, իսկ մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ն միատարր չէ։ Ի սկզբանե իրենից մի բան չէր ներկայացնում՝ մոնոպոլիստների, օլիգարխների, քրեականների մի հավաքույթ։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանի մուտքն այդ համակարգի ներսում իր թիմով նոր վիճակ էր ստեղծում։ Այդ թիմը չի եկել մեկ երկու տարի աշխատելու համար, բնական է, որ Կարեն Կարապետյանը կցանկանա աշխատել նաև 2018-ից հետո։ Բնական է, որ դա դուր չի գալիս Սերժ Սարգսյանին և հնարավոր է՝ նա ցանկանա թուլացնել վարչապետի դիրքերը, և եթե նրան դուրս էլ չթողնի, դարձնի կառավարվող, ղեկավարվող պաշտոնյա։ Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը զարթնի և որոշի, որ ինքն է դառնալու վարչապետ, հնարավոր է՝ Կարապետյանը լինի փոխվարչապետ։ Հիմա դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվելու։ Սերժ Սարգսյանը սպասում է արտաքին ուժերի վերջնական իմպուլսներին կամ որոշումներին, իսկ այսօրվա դրությամբ այդ իմպուլսները Սերժ Սարգսյանի և նրա իշխանության նկատմամբ բացասական են։ Կարող են խայտառակ ընտրություններ անցկացնել, ռեյտինգային անվան տակ ում ասես լցնեն խորհրդարան, բայց կոնկրետ վերնախավի նկատմամբ կա բացասական վերաբերմունք՝ նա պետք է թողնի և գնա իշխանությունից։ Դրա համար Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում, որ բոլոր դիրքերը գրավի իր շատ մոտիկ մարդկանցով, հենց այստեղից են դուրս գալիս Վիգեն Սարգսյանը և մնացածը։ Իհարկե այս վիճակում Կարեն Կարապետյանը հայտնվել է ինչ-որ տեղ ընդդիմադիր դաշտում, և միտում կա նրա դիրքերը թուլացնելու, որ նա իրենից որպես առանձին ուժ ու միավոր հանդես չգա։ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր Կարապետյանին օգտագործել որպես նոր ուժ ու ավյուն մարդկանց աչքին թոզ փչելու համար։ Հիմա Կարեն Կարապետյանը կամ պետք է դառնա իր կողմից վերահսկելի կամ կհայտարարվի՝ շնորահակալություն, սիրուն չի, հաջողություն։

Ասացիք դրսի իմպուլսները Սերժ Սարգսյանի նկատմամբ բացասական են, բայց չէ՞ որ չկա նաև իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ։ Այդ դեպքում խաղադրույթը ո՞ր ուժի վրա են կատարելու։

-Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ դրսի վերլուծաբանները նույնիսկ դիտակելու բան չունեն։ Չկա կոնկրետ ծրագիր, գաղափար, փողի ռեսուրսի պայքար է գնալու։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, դրսի ուժերը, այնուամենայնիվ նայում են, թե ինչ ուժեր կան, որոնք առաջարկներ են ներկայացնում։ Այսօրվա դրությամբ աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է և Հայաստանը չի կարող դուրս մնալ այդ խնդիրներից։

Դժբախտաբար, այսօրվա դրությամբ կա մեկ առաջարկ՝ դա ՀԱԿ-ի առաջարկն է, և կա մնացած բոլորի քննադատությունները դրա վերաբերյալ։ Ոչ ոք առաջարկ չունի։ Ամենակարևոր հարցի՝ Ղարաբաղի հետ կապված ծրագրային քայլեր՝ լավ կամ վատ՝ կապ չունի, բայց տեսակետ պետք է ներկայացնեն։ Օրինակ՝ վեր կանանք գնանք Բաքուն գրավենք, բայց հստակ ծրագրով։

Երկրորդ խնդիրը՝ կոռուպցիայի ու համակարգային բարեփոխումների խնդիրն է։ Հիմա եթե վարչապետը սկսի համակարգային բարեփոխումները, կտեսնենք՝ ոնց կփոխվի իրավիճակը։ Հիմա դրսի ուժերը ուղղակի սպասում են այդ խնդիրը լուծողներին։ Եվ երրորդ կետը՝ ինչքանով է ժողովուրդը պատրաստ գնա ընտրության և իր ձայնը տա, թե՞ փողը վերցնելու է՝ գնա տուն։

Բայց այդ նույն Ղարաբաղի հարցով Տեր-Պետրոսյանի մոտեցումը նույնական է իշխանությունների մոտեցմանը։ Ավելին, ասում է, թե կոնֆլիկտի լուծման բանալին Մոսկվան է։ Այսինքն՝ ակնկալիքը և դրսի աջակցություն ասվածը Մոսկվա՞ն է։

Ոչ։ Մոսկվայի կողմից գաղափարական աջակցություն կլինի թեմայի շուրջ, բայց դա չի նշանակում, թե Մոսկվան կոնկրետ գործողություններ է անելու։ Սկզբունքային դիրքորոշում կա, որ Մոսկվան չի խառնվելու ներհայաստանյան ընտրություններին, ընդհանրապես իմաստ չկա։ Բայց եթե այս իրավիճակով՝ լրիվ չափերը կորցնեն, լկտիանան ու այնպիսի խորհրդարան ձևավորեն, որ բացի իրենց հաճախորդներից ու մանկլավիկներից այլ մարդիկ չլինեն, այդ թվում՝ կոնկրետ ծրագրեր առաջ քաշողները, իհարկե, այդ դեպքում շատ տխուր կվերջանա այդ ամենը իշխանության վերնախավի համար։ Կարող է լինեն շատ անհարմար իրավիճակներ, այսինքն՝ սկսվեն դատական գործընթացներ, պատասխանտվության ենթարկվելու գործընթացներ․ այս ամենը դեռ օդի մեջ է , ինչքան էլ իշխանական պրոպագանդան դա չի տեսնում և չի լսում՝ մի կողմից լավ է, մյուս կողմից էլ դա չի նշանակում, թե այդ ամեն ինչը չկա։ Մի օր կարող է պայթել։ Երկրի ամենակարևոր ընտրություններին քաղաքական ընտրություն գոյություն չունի՝ ջնջեցին, քաղաքական գաղափարների ընտրությունը վերածեցին խուժանության և հիմա պղտոր ջրում ձուկ են որսում։ Այս իրավիճակով, սակայն, Մոսկվան չի խառնվելու, հանգիստ նայելու է՝ ինչ է կատարվում։ Բոլորը հասկանում են, ինչ առևտուր է, ինչ թվեր են գրելու, և հենց այդ թվերից ելնելով էլ պարզ կդառնա, թե ինչ իրադարձություններ կզարգանան։

Հայաստանն, ընդհանրապես, հիմա կորցրել է իր դեմքը, իր կարծիք արտահայտելու բոլոր հնարավորությունները, ամորֆ ու անիմաստ էակ է դարձել, հայկական պետականությունը պետք է վերականգնվի։ Ինչքան էլ խոսում են՝ լրիվ տվել են սա են արել, այն են արել, բայց բոլոր դրսի ուժերը ուզում են, որ հայկական պետականությունը վերականգնվի։ Կան ծայրահեղական արևմտամետ ուժեր, որ ասում են՝ անողը Մոսկվան է, բայց անողը կոնկրետ հայ իշխանավորներն են։ Եթե ուշադիր լինենք՝ ամենաթունդ արևմտամետ խոսացողները շատ լավ էլ տարբեր թելերով կապված են Բաղրամյան 26-ի հետ։

-Արևմտամետները, օրինակ՝ «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը խորհրդարանում տեղ կունենա՞ն կարծում եք։ Մոսկվան ինչպես կվերաբերի, եթե ի վերջո արտաքին քաղաքականության հարցում խորհրդարանում ուժերը գոնե հավասարակշռեն։

Շատ լավ։ Մոսկվային ընդհանրապես միահեծան քաղաքական համակարգ և խորհրդարան դուր չի գա։ Բայց հարցն այն է, որ Հայաստանում արևմտամետ գաղափարախոսություն չկա։ Դրա անվան տակ դուրս են գալիս ուղղակի ռուսաֆոբները, աննորմալ շիզոֆրենիայի հասնող կարմիր վառվռուն աչքերով մարդիկ, որոնք ամեն ինչ վերածում են ռուսաֆոբիայի և անունը դնում արևմտամետություն։ Դա արևմտամետ չի։ Ես շատ մեծ հաճույքով կերկխոսեմ, կբանավիճեմ հստակ արևմտամետ ծրագրի հետ կապված, բայց, դժբախտաբար, այդ արևմտամետությունը պարզապես ռուսաֆոբիայի է վերածվել Հայաստանում։ Սա է դժբախտությունը։ Եթե լինեն հստակ հավասարակշռված ծրագրերով արևմտամետ ուժեր՝ ինձ թվում է, որ Մոսկվան նույնիսկ կողջունի նրանց մուտքը խորհրդարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում